Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Դասընթաց - Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում, ՀՌԿԿ Հայաստան

Publish Date: Nov 03, 2014

Deadline: Nov 17, 2014

ՀՌԿԿ-Հայաստանը կազմակերպում է

"Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում"

թեմայով երկօրյա դասընթաց

Դասընթացավար՝  

տ.գ.թ. Վահե Մովսիսյան, ՀՀ Կենտրոնական բանկ

Օրերը և ժամերը՝  
20-ը նոյեմբերի, 2014, հինգշաբթի, ժամը 16:00 –20:30 և 
22-ը նոյեմբերի, 2014, շաբաթ, ժամը 10:00 – 14:30
Վայրը՝  

ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն՝  

հայերեն

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակն է սոցիոլոգիական, մարքեթինգային և տարբեր բնույթի վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:
 
Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը. 

20-ը նոյեմբերի

16:00-18:00 Քլաստերային վերլուծության հիմնական խնդիրներ՝ ըստ դասակարգվող օբյեկտների և խմբերի քանակի: Քլաստերային վերլուծության ընթացակարգերի հիմնական չափանիշները:

18:00-18:15  Ընդմիջում

18:15-20:30 Հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծություն: SPSS ծրագրային փաթեթում հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծության մեթոդների կիրառությունըՀՌԿԿ-Հայաստանի տվյալներով (գործնական խնդիրների լուծմամբ):

22-ը նոյեմբերի

10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշների տարածության չափողականության կրճատման մեթոդներ (գործոնային վերլուծություն):

12:00-12:15  Ընդմիջում

12:15-14:30 Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:

Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում՝ որպես տնտեսագետ-վիճակագիր: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն. Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին - http://www.isi.edu/home, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային - http://isi.cbs.nl/iass/allUK.htm, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է կիրառական վիճակագրություն  Հայաստանի ամերիկյան համալսարանում: 

Դասընթացին մասնակցելու համար լրացրեք դիմումի ձևը - https://docs.google.com/a/crrc.am/forms/d/1IvS-oBE-xwSaGBKxQzFNEJoI6KXUaNDlAiCZ5YmaE9Q/viewform:

Դիմելու վերջնաժամկետը՝  17-ը նոյեմբերի, 2014 թ., ժ.10:00:

Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/news-events/435-Training-on-%22Application-of-Multivariate-Statistical-Methods-with-SPSS%22?lang=hy

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings