Դասախոսների ընտրության մրցույթ - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ

Publish Date: Jun 23, 2015

Deadline: Jul 10, 2015

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ դասախոսների ընտրության համար: Առարկաների ցանկը ներկայացված է այստեղ:

Մրցույթը տեղի կունենա 2 փուլով:

1-ին փուլում ներկայացվում են փաստաթղթերը:

Համաձայն ՀՖՀՀ-ի դասախոսների աշխատանքի ընդունման կարգի` մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածությունը՝ ուղարկելով հետևյալ փաստաթղթերը`

  • Ինքնակենսագրություն (CV) հայերեն և ֆրանսերեն կամ անգլերեն,
  • Բարձրագույն կրթության վկայականի /դիպլոմի/, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
  • Կից ներկայացվող ձևաչափով առարկայի դասավանդման նախագիծը,
  • Հրատարակված գիտական աշխատությունների ցանկը,

Դասընթացի վերաբերյալ քննական հարցերի և/կամ գործնական առաջադրանքների ցանկ, որոնք կարող են օգտագործվել գրավոր քննության ընթացքում:

2-րդ փուլում ընտրված թեկնածուները կանցնեն  հարցազրույց հանձնաժողովում:

Փաստաթղթերն ուղարկել job@ufar.am էլեկտրոնային հասցեով մինչև 2015թ. հուլիսի 10-ը՝ նամակի վերնագրում հստակ նշելով, թե որ առարկաների համար եք դիմում:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Similar Opportunities