#CreateTogether Հաքաթոն, Երևան

Publish Date: Sep 22, 2015

Deadline: Sep 27, 2015

Հայաստանում նորարարության օրերի շրջանակում հոկտեմբերի 6-ին Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը եւ CreateTogether թիմը համատեղ կազմակերպում են մեկօրյա Հաքաթոն:

#CreateTogether հաքաթոնը կհամախմբի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետների, ձեռներեցների ու ստեղծագործ մարդկանց: Հայաստանաբնակ մասնակիցներն ու ժամանած մասնագետները կաշխատեն միասին Երեւանում կայանալիք միջոցառմանը՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ:

Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որը տեխնոլոգիական լուծման կարիք ունի, ապա պատմեք ձեր ծրագրի մասին, լրացնելով առցանց հայտը: Եթե ունեք ՏՏ ոլորտի գիտելիքներ (բջջային հավելվածների նախագծում, ծրագրավորում, կիբեր-անվտանգություն եւ այլն) եւ ուզում եք աշխատել սիլիկոնային հովտից ժամանած մասնագետների հետ, գրանցվեք որպես մասնակից:

Միացեք միջոցառմանը այստեղ: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է:

Similar Opportunities


Disciplines

Information Technology

Technology

Host Countries

Armenia