«Ճանաչիր համայնքդ» selfie մրցույթ

Publish Date: Jul 20, 2015

Deadline: Aug 02, 2015

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիանսկսում է միջոցառում-մրցույթների շարք «Ճանաչիրհամայնքդ» խորագրով: Ս.թ. հուլիս ամիսը նվիրված է լինելու Երվանդ Քոչարին:

Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղկազմակերպում ենք selfie-ների մրցույթ, որին կարողեն մասնակցել ԱՄՆ կառավարության ծրագրերիշրջանավարտներն ու ընտանիքի անդամները:  

Մրցույթի մասնակիցներին առաջարկում ենք Երևանքաղաքում և շրջակայքում հայտնաբերել ևուսումնասիրել Երվանդ Քոչարի քանդակները(ընդհանուր թվով 8 քանդակ) և դրանցից առնվազն 5-իհետ “selfie” անել: 

Ձեր “selfie”-ները պետք է վերբեռնել Հայաստանի ԱՄՆշրջանավարտների ասոցիացիայի Ֆեյսբուքյան էջում www.facebook.com/USAAA.am  #explorekochar  հեշթեգով:

Առաջին երեք մասնակիցներն, ովքեր առնվազն հինգ“selfie” կտեղադրեն Երվանդ Քոչարի քանդակների հետ, ճիշտ կնշեն քանդակի գտնվելու վայրը և ստեղծման տարեթիվը, կարժանանան մրցանակների ՀայաստանիԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և ԵրվանդՔոչարի թանգարանի կողմից: 

Մրցույթը սկսվում է սթ. հուլիսի 20-ին և ավարտվելու է օգոստոսի 2-ին:

Բոլորիդ մաղթում ենք հաջողություն և անhամբեր սպասում ենք Ձեր հետաքրքիր “selfie”-ներին: 

Երվանդ Քոչարի մասին.

Նկարիչ-արձանագործ  Երվանդ  Քոչարի     /1899-1979թթ./  ստեղծագործականժառանգությունը 20-րդ դարի կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.–ին Մաեստրոյի արվեստանոցի տեղում: Քոչարի ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու հավաքածուներում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են Թիֆլիսյան, Փարիզյան, Երևանյան շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ ստեղծագործություններ, տարածական նկարներ, ինչպես նաև պատմական Ավանգարդի մեծերի հետՔոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ վավերագրեր, անձնական իրեր: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնելքոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում Է Տարածական նկարչություն:Թանգարանի ցուցադրությունն ուղեկցվում է Մաեստրոյի ստեղծագործությունները մեկնաբանող տեսաֆիլմերով, ձայնագրություններով :Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդիուսումնասիրման և հանրահռչակման կարևորագույն գիտական կենտրոնն է:

ՀԱՍՑԵ` Մ. ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ. 39/12

ՀԵՌ.`  52 93 26

Էլ. կայք` www.kochar.am, e-mail:kochar.museum@gmail.com


This opportunity has expired. It was originally published here:

http://www.usaaa.am/am-events-2-299-more.html

Similar Opportunities


Disciplines

Arts

Culture

Opportunity Types

Prize

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Contest