«Բիզնեսի գնահատումը ներդրումների ներգրավման համատեքստում» - սեմինար Երևանում, ՎԶԵԲ և «Ի-Վի Քոնսալթինգ»

Publish Date: Jun 14, 2016

Deadline: Jun 20, 2016

  • Սեմինարի անվանումը՝ «Բիզնեսի գնահատումը ներդրումների ներգրավման համատեքստում» սեմինար
  • Վայրը՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Էրատո Թագուհի» սրահ
  • Օրը և ժամը՝ 2016 թ. հունիսի 22-24 և հունիսի 28-30

Ներդրումների մասին այսօր խոսում են բոլորը։ Բայց շատ  հաճախ ներդրումային գործընթացը խաթարվում է բիզնեսի գնահատման տարըմբռնումների պատճառով։ Բրենդի արժեքի, փաստացի և ակնկալվող շահութաբերության, ժամանակի մեջ փողի արժեքի և այլ հիմնարար հայեցակարգերի վերաբերյալ թյուրըմբռնումները Հայաստանում ինստիտուցիոնալ և ռազմավարական ներդրումների զարգացումը կանխող հիմնական գործոններից են:

Սեմինարի մասին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը կազմակերպում են սեմինար` նվիրված բիզնեսի գնահատմանը և դրա հետ կապված ներդրողների հետ բանակցելու կարողությունների զարգացմանը: Սեմինարի շրջանակներում հայկական, ռուսական և Միջին Արևելքի ընկերությունների գնահատման փորձառություն ունեցող մասնագետների կողմից կդիտարկվեն հայկական իրականությանը համապատասխան պրակտիկ օրինակներ:

Մասնակիցներ

Մասնակիցների թիրախային շրջանակն է.

  • ընկերությունների սեփականատերեր
  • գործադիր տնօրեններ և ֆինանսական տնօրեններ
  • ընկերությունների սեփականատերերի և տնօրենների հետ անմիջականորեն աշխատող պատասխանատու աշխատակիցներ
  • ֆինանսական վերլուծաբաններ և խորհրդատուներ:

Սեմինարի մասնակցությամբ ստացված գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կտան մասնակիցներին ինքնուրույն կատարել ընկերությունների գնահատում, քննողական հայացքով մոտենալ երրորդ կողմի կամ հավանական ներդրողների գնահատումներին, ինչպես նաև ճիշտ կողմնորոշվել ներդրումային գործիքների ընտրության հարցում:

Մասնակցության արժեք

Մասնակցության արժեքն է 55,000 դրամ: Կմասնակցեն միայն նախապես հաստատված դիմումատուները: 

Ինչպե՞ս դիմել

Կից կարող եք գտնել հայտի ձևը և սեմինարի մասին մանրամասները: Հայտադիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ.-ի հունիսի 20-ը: Խնդրում ենք ուղարկել հայտը info@evconsulting.com հասցեին:

Հայտաձև և Մանրամասներ

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Startup

Host Countries

Armenia

Event Types

Seminars