Միացե՛ք մեզ կիրակի Թումո Երևանում՝ տոնելու Բարեկենդանը:
Մենք սկսում ենք ժամը 3-ին Թումոյի փայտե աստիճանների մոտ, որտեղ տոնի մասին կպատմի փորձառու բանահավաք Սոնյա Թաշչյանը ու ելույթ կունենա Թումոյի Թմբաթա նվագախումբը:
Ավելի ուշ մասնակիցները հայկական ավանդական պարեր կսովորեն Կարին ավանդական երգի և պարի համույթի անդամ Արտավազդ Այվազյանի և նրա ընկերների օգնությամբ:
Խնջույքը կշարունակվի Թումոյի ցայտող շատրվանների մոտ, որտեղ մենք կնկարենք ավանդական հայկական նախշեր, դիմակներ կներկենք ու ավանդական խաղեր կխաղանք: