Ucom LLC  Follow

Աշխատանք - Վաճառքի և սպասարկման մասնագետ, Ucom LLC

Publish Date: Jun 21, 2016

Deadline: Jul 21, 2016

Պահանջվող պաշտոն`

Վաճառքի և սպասարկման մասնագետ

Բաժին՝

Վաճառք

Կազմակերպութուն`

«Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր`

ք. Երևան, Հայաստան

Սկիզբ`

Անմիջապես

Տևողություն`

Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքի տեսակ`

Լրիվ դրույք/կես դրույք

Աշխատանքի բնութագիր

Յուքոմ ընկերությունը փնտրում է մոտիվացված և եռանդուն թեկնածուի, ով պատասխանատու կլինի հաճախորդների բոլոր տեսակի հարցումներին, հարցերին, հարցադրումներին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու համար:

Աշխատանքի պարտականությունները

  • Պատասխանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների և այլնի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ստանալու նպատակով հաճախորդների կողմից արվող հարցումներին ու հարցադրումներին և տրվող հարցերին,
  • Իրականացնել հաճախորդների նախնական գրանցում և հարցումները փոխանցել համապատասխան բաժին դրանց վերջնականացման համար,
  • Ավարտել գրանցման գործընթացը, ներառյալ տվյալների գրանցման և փաստաթղթերի մշակման գործընթացները,
  • Ընդունել վճարումներ հաճախորդներից,
  • Հաճախորդի պահանջով իրականացնել հաճախորդի հաշվի կասեցում, ապաակտիվացում կամ ժամանակավոր կասեցում,
  • Առկա կամ պոտենցիալ հաճախորդների հետ յուրաքանչյուր նոր պայմանագիր կնքելիս հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին,
  • Իր իրավասությունների սահմաններում ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ:

Պահանջված որակավորում

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան)
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է (ընդունարանում կամ թեժ գիծ ծառայությունում)
  • Համակարգչի գերազանց իմացություն
  • Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն

Ընկերության մասին

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի  միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Դիմումների վերջնաժամկետը

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հունիսի 21-ից հուլիսի 21-ը:

Similar Opportunities


Disciplines

Marketing

Host Countries

Armenia