Ucom LLC  Follow

Աշխատանք - Վաճառքի և սպասարկման մասնագետ, Մասիս, Հայաստան

Publish Date: May 19, 2016

Deadline: Jun 03, 2016

Պահանջվող պաշտոն` Վաճառքի և սպասարկման մասնագետ
Բաժին՝ Վաճառք
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Մասիս, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Տևողություն` Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքի բնութագիր` Յուքոմ ընկերությունը փնտրում է մոտիվացված և եռանդուն թեկնածուի, ով պատասխանատու կլինի հաճախորդների բոլոր տեսակի հարցումներին, հարցերին, հարցադրումներին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու համար:

Աշխատանքի պարտականություններ`

- Պատասխանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների և այլնի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ստանալու նպատակով հաճախորդների կողմից արվող հարցումներին ու հարցադրումներին և տրվող հարցերին,
- Իրականացնել հաճախորդների նախնական գրանցում և հարցումները փոխանցել համապատասխան բաժին դրանց վերջնականացման համար,
- Ավարտել գրանցման գործընթացը, ներառյալ տվյալների գրանցման և փաստաթղթերի մշակման գործընթացները,
- Ընդունել վճարումներ հաճախորդներից,
- Հաճախորդի պահանջով իրականացնել հաճախորդի հաշվի կասեցում, ապաակտիվացում կամ ժամանակավոր կասեցում,
- Առկա կամ պոտենցիալ հաճախորդների հետ յուրաքանչյուր նոր պայմանագիր կնքելիս հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին,
- Իր իրավասությունների սահմաններում ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ:

Պահանջված որակավորում`

- Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան)
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է (ընդունարանում կամ թեժ գիծ ծառայությունում)
- Համակարգչի գերազանց իմացություն
- Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Similar Opportunities


Disciplines

Marketing

Host Countries

Armenia