Ucom LLC  Follow

Աշխատանք - Թվային ապրանքների շուկայավարման ավագ մասնագետ, Ucom LLC

Publish Date: Jun 10, 2016

Deadline: Jul 10, 2016

Պահանջվող պաշտոն` Թվային ապրանքների շուկայավարման ավագ մասնագետ
Բաժին՝ Պրոդուկտներ և վերլուծություններ
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Տևողություն` Անժամկետ
Աշխատանքի բնութագիր` Նախաձեռնել և համակարգել թվային/նորարարական ապրանքների կատարելագործումը և նոր առաջարկների մշակումը

Աշխատանքի պարտականություններ`

- Նախաձեռնել և համակարգել թվային/նորարարական ապրանքների կատարելագործման, նոր առաջարկների մշակման և երկարաժամկետ ապրանքային քաղաքականությունների իրականացման գործընթացները, կառավարել ապրանքների ստեղծման ողջ շրջափուլը
- Օգտակար եզրահանգումներ անելու նպատակով վերլուծել թվային ապրանքների վաճառքի ու արդյունավետության ցուցանիշները և մշակել արդյունավետության ցուցանիշների բարելավման ռազմավարություններ
- Բոլոր ապրանքների և նախագծերի բոլոր հնարավորություններից օգտվելու նպատակով առաջարկել ուսումնասիրությունների և առկա տվյալների վերլուծությունների հիման վրա մշակված ռազմավարություններ
- Ապրանքներն արդյունավետորեն և սահմանված ժամկետներում մեկնարկելու և վաճառքի ու շուկայավարման ցուցանիշներն ապահովելու նպատակով ապրանքների ստեղծման ողջ շրջափուլի ընթացքում համագործակցել տեխնիկական, իրավաբանական, հաղորդակցության, ֆինանսական, դիզայնի և մարքեթինգի թիմերի հետ

Պահանջված որակավորում`

- Մագիստրոսի աստիճան ՏՏ, տնտեսագիտության, գործարար կառավարման կամ առնչվող ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ առնչվող ոլորտում
- 1 տարվա փորձ Ապրանքների կառավարման կամ առնչվող ոլորտում
- ՏՏ ոլորտի գերազանց իմացություն (ծրագրային հավելվածներ, նորարարական լուծումներ և այլն)
- Excel-ի գերազանց իմացությունը և վերլուծական մտածողությունը պարտադիր են
- Հաղորդակցման, միջանձնային շփման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Անգլերենի և հայերենի իմացություն:

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Ընկերության մասին` «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

Similar Opportunities


Disciplines

Marketing

Host Countries

Armenia