Պահանջվող պաշտոն` Տեխնիկական աջակցման մասնագետ
Բաժին՝ Հաճախորդների սպասարկում
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ
Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես
Տևողություն` Երկարաժամկետ
Աշխատանքի տեսակ` Ցերեկային/Գիշերային հերթափոխ
Աշխատանքի բնութագիր` «Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն թեկնածուների, ովքեր ընկերության բաժանորդներին կցուցաբերեն տեխնիկական աջակցություն հեռախոսային կենտրոնում:
Աշխատանքի պարտականություններ`
- Արդյունավետ և ժամանակին հեռախոսով պատասխանել բաժանորդների տեխնիկական բնույթի հարցերին,
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ինտերնետ ծառայությունների և սակագների վերաբերյալ,
- Ախտորոշել և լուծել տեխնիկական խնդիրները կապված հետևյալ տեխնոլոգիաների հետ՝ IPTV, VOIP, FTTH և Mobile Broadband,
- Լուծել բաժանորդների մոտ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և կարճ ճանապարհով, իսկ անհրաժեշտության դեպքում` փոխանցել համապատասխան բաժիններ,
- Հետևել բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին,
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ իր գործունեության և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին:
Պահանջված որակավորում`
- Բարձրագույն/ թերի բարձրագույն տեխնիկական կրթություն (ուսանողները նույնպես կարող են դիմել),
- Տարրական գիտելիքներ հետևյալ պրոտոկոլների վերաբերյալ՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP,
- Linux/Unix օպերացիոն համակարգերի իմացությունը ցանկալի է,
- Անսարքությունների բացահայտման հմտություններ,
- Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրեր արագ սովորելու ունակություններ)
- Բջջային սարքերի ծրագրային և ապարատային իմացություն,
- Հաճախորդների սպասարկման և գրագետ բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Հայերենի և ռուսերենի վարժ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Զանգերի կենտրոնում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Լարված իրավիճակներում և հերթափոխով աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Ինչպե՞ս դիմել
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:
Ընկերության մասին` «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում կապի միակ միասնական օպերատորն է, որն առաջարկում է լայնաշերտ շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային (IP) հեռուստատեսության, ինչպես նաև շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: