Ucom LLC  Follow

Աշխատանք - Տեղեկատվական կենտրոնի մասնագետ, Ucom LLC

Publish Date: May 19, 2016

Deadline: Jun 03, 2016

Պահանջվող պաշտոն` Տեղեկատվական կենտրոնի մասնագետ
Բաժին՝ Հաճախորդների սպասարկում
Կազմակերպութուն` «Յուքոմ» ՍՊԸ

Անցկացման վայր` ք. Երևան, Հայաստան
Սկիզբ` Անմիջապես

Տևողություն` Անժամկետ 3 ամիս փորձաշրջան
Աշխատանքի բնութագիր` Պատասխանել Յուքոմ ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ զանգի, էլ. փոստի կամ այլ միջոցներով հաճախորդների կողմից ստացվող հարցումներին: Բավարարել հաճախորդների կարիքները և առաջարկել վերջիններիս խնդիրների հուսալի լուծումներ:

Աշխատանքի պարտականություններ`

- Պատասխանել զանգի/էլ. փոստի/առցանց զրույց ծառայության միջոցով հաճախորդների կողմից ստացվող հարցումներին՝ վերջիններիս տրամադրելով ընդհանուր տեղեկություններ ընկերության առաջարկների, ծառայությունների, սակագնային պլանների, խթանիչ միջոցառումների և այլնի մասին, պատասխանել հաշվեկշռի և հաշիվների վերաբերյալ հարցումներին, հաճախորդներին տեղեկացնել գրանցված խափանման հայտերի կարգավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն,
- Առաջին գանգով լուծում տալ հաճախորդների խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բացահայտել խնդիրներն ու հրատապ խնդիրներին հետագա լուծում տալու նպատակով դրանք ներկայացնել Խափանումների վերացման համար պատասխանատու թիմին,
- Բավարարել հաճախորդի կարիքները՝ համապատասխան և հուսալի լուծումներ առաջարկելով վերջիններիս խնդիրներին, խորհուրդների, խոսքի, գիտելիքների և գործողությունների միջոցով ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ,
- Հաճախորդների հետ շփվելիս առաջին տեղում դասել վերջիններիս կարիքներն ու պահանջները,
- Հասանելի ռեսուրսների միջոցով փնտրել և գտնել հաճախորդների կողմից պահանջվող տեղեկություններ,
- Մասնակցել նոր ապրանքների/ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող նախապատրաստական դասընթացերին, անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքային ժամերից հետո,
- Հետևել Զանգերի կենտրոնի աշխատողների համար սահմանված կանոններին, չխախտել ճաշի և ընդմիջման համար նախատեսված ժամերը,
- Ըստ պահանջի կատարել ելքային զանգեր,
- Ըստ պահանջի կատարել այլ առաջադրանքներ:

Պահանջված որակավորում`

- Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) կամ ուսանող
- Ցանկալի է 1 տարվա աշխատանքային փորձ թեժ գիծ ծառայությունում կամ հաճախորդների սպասարկման այլ առնչվող ոլորտներում
- Լինել հասանելի առավոտյան, երեկոյան և գիշերային հերթափոխով աշխատելու համար
- Լինել հասանելի հանգստյան օրերին (շաբաթ-կիրակի) աշխատելու համար
- Զանգերի սպասարկման որակի վերաբերյալ կարծիքներ լսելու և ընդունելու ունակություն
- Գերազանց բանավոր խոսք
- Թիմային աշխատանք կատարելու ունակություն
- Լսելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Հաճախորդամետ մոտեցում
- Բջջային սարքավորումների իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) իմացություն և ինտերնետում աշխատելու հմտություններ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Similar Opportunities


Disciplines

Communication and Information Sciences

Communication Studies

Information Technology

Host Countries

Armenia