Tumo Center for Creative Technologies  Follow

Աշխատանք - Ստեղծագրության մասնագետ, ԹՈՒՄՈ, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՆԿԱՐԱԳԻՐ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է խանդավառ և փորձառու ստեղծագրության մասնագետի, ով պատասխանատու կլինի ստեղծագրության  վերաբերյալ ուսումնական վարժանքներ, նախագծային և այլ ուսումնական բնույթի հանձնարարություններ ստեղծելու գործում՝ հիմնվելով ուսումնական բովանդակության մշակման սահմանված չափանիշների վրա:

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  • վարել ստեղծագրության դասընթացներ
  • մշակել, փորձարկել, հղկել ստեղծագրության բովանդակությունը, հետազոտել և առաջարկել նոր մոտեցումներ վարժանքների ստեղծման վերաբերյալ
  • քննարկել և առաջ քաշել վարժանքների նոր գաղափարներ, որ կզարգացնեն ուսանողների հմտությունները ստեղծագրության գործում, ներկայացնել դրանք ուսումնական բովանդակություն մշակող խմբին և լուծումներ առաջարկել՝ առկա ուսումնական ծրագրում այդ գաղափարները ներգրավելու համար
  • օժանդակել Թումո անդամներին, մարզիչներին և վարժանք ստուգողներին ուսումնական բովանդակության վերանայման գործընթացում
  • աջակցել ստեղծագրության մշակման ոլորտին առնչվող գործնական դասընթացների ժամանակ
  • հետադարձ կապ տրամադրել ստեղծագրության վերաբերող դասընթացների, նախագծերի և ուսումնական բովանդակության ընկալման վերաբերյալ
  • աջակցել ուսումնական բովանդակության փորձարկմանը և գնահատմանը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • գրական տարբեր ժանրերով գրելու փորձ
  • հրապարակված գործեր գրական մամուլում
  • տպագիր գիրք ունենալը կդիտարկվի որպես առավելություն
  • գրական փորձը ռեֆլեքսիայի ենթարկելու հմտություն
  • աշակերտների հետ հաղորդակցվելու և դասավանդելու հմտություն
  • հաղորդակցման, միջանձնյա շփման հմտություններ
  • ինքնուրույն, ինչպես նաև մեծաքանակ անձնակազմի հետ թիմային աշխատանքի հմտություններ
  • կանոնավոր կերպով աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման կարողություն

ՎԱՅՐԸ` ք.Երևան, ՀՀ

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia