Ayb School  Follow

ԱՇԽԱՏԱՆՔ - Ուսումնական գործընթացների համակարգող, «Այբ» դպրոց

Publish Date: Aug 28, 2015

Deadline: Sep 04, 2015

Ուսումնական գործընթացների համակարգող, «Այբ» դպրոց Թբիլիսյան խճ. 11/11, Երևան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 4

Մեզ կարող են դիմել բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն՝

  • բարձրագույն կրթություն (մանկավարժական կրթությունը ցանկալի է),
  • դասավանդման փորձ,
  • համակարգչային հմտություններ,
  • անգլերենի իմացություն,
  • աշխատանքներ համակարգելու փորձ, կազմակերպչական հմտություններ,
  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • թիմային աշխատանք նախաձեռնելու կարողություն, արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
  • մանրուքների հանդեպ ուշադիր, բծախնդիր ու հավասարակշռված բնավորություն։

Աշխատանքային պարտականություններ

  • կազմակերպել դպրոցում ուսումնական գործընթացը
  • լուծել ուսումնական տարվա ընթացքում առաջացող կազմակերպչական խնդիրները
  • հետևել ուսուցիչների կողմից դպրոցում ընդունված բոլոր աշխատանքային և կազմակերպչական չափորոշիչների պահպանմանը
  • կազմակերպել ուսուցչական և միջառարկայական միջոցառումներ
  • մասնակցել դպրոցում կրթական գործընթացների բարելավմանը

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրությունն (CV) ուղարկել vacancy@aybschool.am էլ. հասցեին։ Հայտերն ընդունվում են մինչև 2015 թ. սեպտեմբերի 4-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար կկապվենք անձամբ` փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո 1 շաբաթվա ընթացքում:

Կազմակերպության մասին

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21- րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/data/upload-files/2015%2008%20Educational%20processes%20specalist.pdf

Similar Opportunities


Host Countries

Armenia