Tumo Center for Creative Technologies  Follow

Աշխատանք - Միջոցառումների համակարգող, ԹՈՒՄՈ, Երևան

Publish Date: Nov 26, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է փորձառու, մոտիվացված և խանդավառ միջոցառումների համակարգող, ով պատասխանատու կլինի Թումոյի միջոցառումների կազմակերպման և համակարգման համար թե՛ կենտրոնում, և թե՛ կենտրոնից դուրս:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Կազմակերպել և վերահսկել կոնֆերանսներ, փառատոններ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ Թումոյում՝ մեկնարկի փուլից մինչև փակումը,
  • Համակարգել և գրանցել միջոցառումների համար նախանշված տեխնիկական/լոգիստիկ պահանջները և նախքան միջոցառումն իրականացնել սարքավորումների փորձարկում՝ դրանց անխափան աշխատանքում համոզվելու համար,
  • Ապահովել միջոցառումների վերաբերյալ հայտարարությունների ժամանակին տեղադրումը, ինչպես նաև խթանել միջոցառումների գովազդը,
  • Ապահովել միջոցառման վայրի մաքրությունը միջոցառումից առաջ և հետո,
  • Վարձակալել անհրաժեշտ լսողա-տեսողական սարքավորումերը և այլ պարագաները՝ ըստ անհրաժեշտության,
  • Եզրափակել բոլոր միջոցառումները, ինչպես հարկն է, և պատրաստել հաշվետվություններ,
  • Մշտադիտարկել և գնահատել միջոցառումները,
  • Ապահովել բոլոր փաստաթղթերի (պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի) ժամանակին պատրաստումը,
  • Աջակցել աշխատակազմի մյուս անդամներին միջոցառումների կազմակերպման մեջ,
  • Կապող օղակ հանդիսանալ միջոցառումների/դասախոսությունների և Թումոյի ուսանողների միջև և ապահովել թումոցիների՝ դրանց մեջ ներգրավումը,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել ճանաչողական շրջայցեր Թումոյում,
  • Պատրաստել ամսական տեղեկագրեր անձնակազմի համար,
  • Ապահովել գալիք դասընթացների և միջոցառումների ժամանակին թարմացումը կայքէջի օրացույցում,
  • Նախագծել և նախաձեռնել միջոցառումներ Թումոյի ուսանողների համար:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

  • Առաջատար բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական վկայական (դիպլոմ)՝ցանկալի է կառավարման ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատաքային փորձ միջոցառումների կազմակերպման և համակարգման ոլորտում,
  • Լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման փորձ,
  • Կազմակերպչական հմտություններ և խնդիրների լուծման նկատմամբ ստեղծագործ մոտեցում,
  • Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձն առավելություն է,
  • Թե՛ անհատապես, և թե՛ մեծ թիմի կազմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Կանոնավոր կերպով բարձր աշխատանքային արտադրողականություն ապահովելու ունակություն,
  • Ճկունություն աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցում, ներանձնային շփում և հանրային ելույթներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia