Ayb School  Follow

Աշխատանք - Մաթեմատիկայի ուսուցիչ, «Այբ» դպրոց, Երևան

Publish Date: Jun 16, 2015

Deadline: Jun 30, 2015

Մաթեմատիկայի ուսուցիչ, «Այբ» դպրոց

Թբիլիսյան խճ. 11/11, Երևան, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30

Պարտականություններ և պատասխանատվություններ

Մեզ կարող են դիմել բոլոր այն մասնագետներն, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն բարձրագույն կրթություն` համապատասխան ոլորտում (մագիստրոսի  աստիճանը ցանկալի է).
  • ունեն դասավանդման փորձ (խիստ ցանկալի է).
  • լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին և շարունակական կրթության կողմնակիցներ են.
  • ունեն երեխաների հետ աշխատելու հմտություններ.
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային.
  • ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Office և այլն).
  • ունեն հաղորդակցության և ժամանակի կառավարման հմտություններ.
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել։

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@aybschool.am էլհասցեին ուղարկել`

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ «Այբ»-ում ուսուցիչ» թեմայով (մեկ էջից ոչ ավել),
  3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Կդիտարկվեն միայն ամբողջական փաթեթով ներկայացված դիմումները։ Նամակի բովանդակության տողում խնդրում ենք նշել պաշտոնի անունը՝ Math Teacher։

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թ. հունիսի 30-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար կկապվենք անձամբ` փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո 1 շաբաթվա ընթացքում: Խնդրում ենք չզանգահարել մեզ։

«Այբ» դպրոցի մասին

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումներն` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/data/upload-files/2015%2006%2016_AS_Math%20Teacher_ARM.pdf

Similar Opportunities


Host Countries

Armenia