SEF International  Follow

Աշխատանք - Մասնաճյուղի կառավարիչ, SEF International, Մասիս

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Պաշտոնը: Մասնաճյուղի կառավարիչ

Աշխատանքի վայրը: ք.Մասիս

Աշխատանքի նպատակը

Կազմակերպության մասնաճյուղի աշխատակազմի ղեկավարում և գործառույթների կոորդինացում` համապատասխան կազմակերպության նպատակներին, մասնաճյուղի բիզնես պլանավորում, մասնաճյուղի վարկային պորտֆելի և բյուջեի վերահսկում:

Հիմնական պարտականությունները և պատասխանատվությունր

∙Մասնաճյուղի գործունեության ռազմավարական և ֆինանսական պլանավորում և վերահսկում,

∙Մասնաճյուղում կատարված բոլոր վարկային գործողությունների համապատասխանեցման ապահովում կազմակերպության նպատակներին, քաղաքականությանը և ռազմավարությանը, ինչպես նաև տեղական օրենսդրությանը,

∙Իրականացնել մասնաճյուղի պորտֆելի վերահսկում և գրանցում` ապահովելով ժամանակին կատարվող վճարումներ և հաճախորդների բարձորակ սպասարկում,

∙Հաստատել կապեր հասարակության հետ, լուծել մարքեթինգային խնդիրները,

∙Մասնակցել վարկատեսակների մոդիֆիկացմանը, նախագծմանը և ներդրմանը,

∙Ծանոթացնել հաճախորդներին կազմակերպության վարկավորման պայմաններին և որոշումներին,

∙Մասնակցել և վերահսկել վարկերի տրամադրման և ետ վերադարձի գործընթացը,

∙Կառավարել մասնաճյուղի ընդհանուր վարկային պորտֆելը և բյուջեն,

∙Համապատասխանեցնել մասնաճյուղի գործառնությունները կազմակերպության ներքին չափորոշիչներին,

∙Մասնաճյուղի աշխատողների ամենօրյա կառավարում և կազմակերպությունում ընդունված մարդկային ռեսուրսներին վերաբերող ընթացակարգերի ապահովու

Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ

∙Ֆինանսական և այլ ռիսկերի գնահատման ունակություն,

∙Ներքին և արտաքին հաշվետվություններ կազմելու կանոնների իմացություն,

∙Փոքր և միջին բիզնեսի կազմակերպման և զարգացման հիմունքների իմացություն,

∙Տեղեկությունների վերլուծության և մշակման ժամանակակից միջոցների իմացություն,

∙Պայմանագրերին և համաձայնագրերին ներկայացվող պահանջների իմացություն,

∙Ֆինանսական վերլուծության մեթոդներ,

∙Անձնակազմի կառավարման, ապրանքանիշի, մարքեթինգի և PR հիմունքների իմացություն,

∙Ծրագրի ղեկավարում,

∙Փաստաթղթաշրջանառության վերահսկում,

∙Վարկային կազմակերպությանը անհրաժետ ինֆորմացիոն համակարգերի իմացություն (օգտագործողի),

∙ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության հիմունքները,

∙Գործնական հաղորդակցման էթիկա,

∙Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն:

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ

MS OFFICE ծրագրային փաթեթի իմացություն

AS Bank համակարգի իմացությունը առավելություն է

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia