Ayb School  Follow

Աշխատանք - Կրթության ոլորտի մասնագետ, «Այբ» կրթական հիմնադրամ, Երևան

Publish Date: Jun 14, 2015

Deadline: Jun 19, 2015

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է կրթության ոլորտի մասնագետի մրցույթ:

Հաստիքը՝ կրթության ոլորտի մասնագետ

Ծրագիր՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Դրույքը և տևողությունը՝ Լրիվ դրույք երկարաժամկետ, մեկամսյա փորձաշրջանով,Կորյուն

19ա, «Այբ» կրթական հիմնադրամ, Երևան, Հայաստան

Պարտականություններ

  • Կրթական անձնակազմի  մասնագիտական  վերապատրաստման  աշխատանքների կազմակերպման օժանդակում, մշտադիտարկում, արձանագրում, կարիքի գնահատում
  • Առարկայական ծրագրերի ուսումնասիրման և մշակման աշխատանքների օժանդակում, ըստ անհրաժեշտության նաև համակարգում
  • Գնահատման և հավաստագրման աշխատանքների օժանդակում, ըստ կարիքի նաև համակարգում
  • Հայալեզու կրթական բովանդակության ստեղծում, կրթական բովանդակության թարգմանությունների կատարում
  • Հետազոտական բնույթի աշխատանքների կատարում
  • Ընթացակարգերի մշակման աշխատանքների օժանդակում
  • Ընթացիկ և տարեկան զեկույցների կազմման օժանդակում
  • Գործընթացների ընթացիկ փաստաթղթավորում, հանդիպումների արձանագրությունների կազմում

Պահանջվող հմտություններ և որակավորում

  1. Լեզվական գերազանց հմտություններ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
  2. Հետազոտությունների կատարման հիմնական գիտելիքներ (ոլորտում փորձառությունը նախընտրելի է)
  3. Աշխատանքների համակարգման հմտություններ (ոլորտում փորձառությունը նախընտրելի է)
  4. Մագիստրոսի աստիճան, հատկապես կրթության ոլորտում (նախընտրելի)
  5. Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ գործընթացների համակարգման և/կամ կրթության ոլորտում (նախընտրելի)

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@ayb.am էլ. հասցեին ուղարկել`

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. առկայության դեպքում՝ Ձեզ ներկայացնող որևէ կայքի/կայքէջի հղում (օր.՝ LinkedIn-ի Ձեր էջի)՝ այն ներառելով Ձեր դիմումում։

«Այբ» կրթական հիմնադրամի մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում են միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման նախաձեռնություն է: Ծրագրի նպատակն է՝

  • ձևաևորել սովորելու մրցունակ համակարգ` հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա.
  • բացահայտել և խրախուսել լավագույն արդյունքներ դրսևորած ուսուցիչներին, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, արդյունավետորեն օգտագործել ուսուցչական ռեսուրսը և լավագույն մարդկային ռեսուրսն ուղղորդել դեպի դպրոց.
  • խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը:

This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/data/upload-files/2015%2006%2008_Job%20announcement_Educational%20Officer_arm.pdf

Similar Opportunities


Host Countries

Armenia