Ayb School  Follow

Աշխատանք - Իսպաներենի ուսուցիչ, «Այբ» միջին դպրոց, Երևան

Publish Date: Jun 16, 2015

Deadline: Jun 30, 2015

Իսպաներենի ուսուցիչ, «Այբ» միջին դպրոց

Թբիլիսյան խճ. 11/11, Երևան,  Հայաստան

Պարտականություններ և պատասխանատվություններ

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), հաղորդակցման մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում.
  • ունեն տվյալ լեզվով հաղորդակցության գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր).
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից և այն դասավանդելու գործնական հմտություններ, տիրապետում են արդի տեխնոլոգիաներին.
  • ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
  • ծանոթ են ուսուցման ժամանակակից մեթոդներին և շարունակական կրթության կողմնակիցներ են.
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • ունեն երեխաների հետ աշխատելու հմտություններ.
  • ուսումնական գործընթացում ցուցաբերում են ստեղծագործական և վերլուծական մոտեցում և չեն խուսափում նորարարություններից.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Office և այլն).
  • ունեն հաղորդակցության և ժամանակի կառավարման հմտություններ.
  • ուսումնական հաստատությունում դասավանդելու (մասնավորապես՝ 12-15 տարեկան աշակերտների հետ աշխատելու) փորձը ցանկալի է, բայց այն չպետք է փոխարինի շարունակաբար սովորելու պատրաստակամությանը:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@aybschool.am էլհասցեին ուղարկել`

  • ինքնակենսագրություն (CV),
  • նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ «Այբ»-ում ուսուցիչ» թեմայով (մեկ էջից ոչ ավել),
  • դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Կդիտարկվեն միայն ամբողջական փաթեթով ներկայացված դիմումները։ Նամակի բովանդակության տողում խնդրում ենք նշել պաշտոնի անունը՝ Spanish  Teacher։

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թ. հունիսի 30-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար կկապվենք անձամբ` փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո 1 շաբաթվա ընթացքում: Խնդրում ենք չզանգահարել մեզ

Այբ դպրոցի մասին

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և  փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության  բարձրացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/data/upload-files/2015%2006%2016_AMS_Spanish%20Teacher_ARM.pdf

Similar Opportunities


Host Countries

Armenia