Աշխատանք - Իսպաներեն լեզվով բովանդակագիր / հետազոտող, Pinngle, Հայաստան
Pinngle-ն օգնում է մարդկանց կապի մեջ մնալ անգամ մոլորակի ամենահեռավոր կետերում։ Կրեդիտների ձեռքբերման համակարգի միջոցով Pinngle-ի յուրաքանչյուր բաժանորդ կարող է աշխարհի ցանկացած հեռախոսահամարին կատարել բացարձակ անվճար զանգեր։ Pinngle-ի թիմն օգտագործում է end-to-end կոդավորման մեթոդը, որը երաշխավորում է՝ ձեր կատարած յուրաքանչյուր զանգ, հաղորդագրություն կամ ուղարկված մեդիա հասանելի է միայն ձեզ ու այն մարդուն, ում հետ դուք հեռահաղորդակցվում եք։
Pinngle-ի հրաշալի ծառայությունները և գործիքները ողջ աշխարհին ներկայացնելու համար ընկերությունը փնտրում է բովանդակագրի/հետազոտողի, ով կմիանա Pinngle-ի երևանյան թիմին։
Աշխատակցից պահանջվում է կատարյալ (գրեթե մայրենի լեզվի մակարդակի) իսպաներեն լեզվի իմացություն։ Անհրաժեշտ է կատարել իսպանախոս երկրների շուկայի հետազոտություն և ըստ այդմ, այդ երկրների քաղաքացիների համար գրել պիտանի նյութեր և հոդվածներ։
Մասնագետը պետք է նաև գտնի առցանց քննարկումներ, տարբեր ֆորումային հարթակներ և գրի տեղեկատվական պատասխաններ բարձրացված հարցերին՝ նպաստելու Pinngle-ի վերաբերյալ նյութերի ընթերցվածության բարձրացմանը։
Բովանդակագիր/հետազոտողը պետք է նաև ունենա լավ SEO իմացություն։
Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին և կարճ նամակ jobs@pinngle.me էլեկտրոնային հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017 թ․ հունիսի 27-ը։