Beeline Armenia  Follow

Աշխատանք - Իրավաբանական տնօրեն, Beeline, Հայաստան

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Իրավաբանական տնօրենի թափուր աշխատատեղ

Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ «Իրավաբանական տնօրեն»-ի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Իրավաբանական տնօրեն 

Տնօրինություն` Գլխավոր տնօրինություն

Հիմնական պարտականություններ

  • Իրավաբանական տնօրինության աշխատանքների կառավարում և կազմակերպում:
  • Ընկերության օրինական շահերի և իրավունքների պաշտպանման կազմակերպում դատական, պետական, մունիցիպալ և ոչ պետական մարմիններում:
  • Ընկերության գործունեության համապատասխանելիության ապահովում ՀՀ օրենսդրության, միջազգային նորմերի, ինչպես նաև Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան:
  • Ընկերության առևտրային և այլ գործունեության իրավական աջակցման կազմակերպում:
  • Միջֆունկցիոնալ համագործակցության իրականացման կոորդինացում:

Կրթություն`Բարձրագույն իրավաբանական կրթություն

Հմտություններ

  • ՀՀ գործող օրենսդրության իմացություն;
  • Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրության իմացություն;
  • Իրավաբանական գործավարության և իրավաբանական փաստաթղթերի հետ աշխատանքի հմտություններ;
  • Բանակցություններ վարելու և երկարատև գործակցության կառուցման գերազանց հմտություններ;
  • Վերլուծողական, կազմակերպչական և ղեկավարման գերազանց հմտություններ;
  • Աշխատակազմ ղեկավարելու ձիրք;
  • Թիմ կազմավորելու գերազանց հմտություններ և ունակություններ;
  • Հաղորդակցվելու ունակություն և սթրեսսակայունություն;
  • Մարդկանց հետ կոնֆլիկտային իրավիճակներում շփվելու ունակություն;
  • Արագ կողմնորոշվելու ունակություն և նախաձեռնողականություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ;
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` Microsoft Office, ինչպես նաև «Իրտեկ» իրավաբանական տվյալների բազայի հետ աշխատելու հմտություններ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոններում:
  • Փաստաբանի արտոնագիրը ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով;
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն;
  • Մասնագիտական վերապատրաստում:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Disciplines

Law

Host Countries

Armenia