Ayb School  Follow

Աշխատանք - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, «Այբ» դպրոց, Երևան

Publish Date: Feb 02, 2016

Deadline: Feb 15, 2016

Աշխատանք - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Թբիլիսյան խճղ. 11/11, Երևան, Հայաստան

Աշխատանքի սկիզբ՝ 2016 թ. սեպտեմբեր

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշները.

  • ունեն լեզվաբանության, մանկավարժության (լեզուների դասավանդում), հայոց լեզվի ու գրականության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում.
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից և տիրապետում են այն դասավանդելու գործնական հմտություններին ու արդի տեխնոլոգիաներին.
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
  • ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն 1 տարվա փորձ.
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.
  • մասնակցում են ներդպրոցական և դպրոցի նախաձեռնությամբ ստեղծված ցանցային մասնագիտական միջոցառումներին՝ ժամանակին արձագանքելով էլեկտրոնային հաղորդակցությանը.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).
  • գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր).
  • կարողանում են ոգևորել երեխային.
  • լավ տիրապետում են անգլերենին (գրավոր և բանավոր).
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@ayb.am էլ. հասցեին ուղարկել՝

1. ինքնակենսագրություն (CV),

2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ ուսուցիչ «Այբ» դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավելի),

3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի վերաբերյալ սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Բոլոր փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել միայն հայերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը՝ Armenian Language Teacher։

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. փետրվարի 15-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով: Խնդրում ենք չզանգահարել մեզ։

Կազմակերպության մասին

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/index.php?page=vacancies

Similar Opportunities


Disciplines

Languages

Literature

Host Countries

Armenia