Ayb School  Follow

Աշխատանք - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, «Այբ» ավագ դպրոց, Երևան

Publish Date: Jun 16, 2015

Deadline: Jun 25, 2015

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, «Այբ» ավագ դպրոց

Թբիլիսյան խճղ. 11/11, Երևան, Հայաստան

Մասնագիտական եվ անձնային պահանջներ

Այս աշխատանքին կարող են դիմել բոլոր այն ուսուցիչներն, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն բարձրագույն կրթություն` լեզվաբանության բակալավրի աստիճան (մագիստրոսի աստիճանը ցանկալի է).
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից և տիրապետում են այն դասավանդելու գործնական հմտություններին ու արդի տեխնոլոգիաներին.
  • մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն 1 տարվա փորձ.
  • գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտությունների (գրավոր և բանավոր).
  • դպրոցում աշխատելը համարում են իրենց կոչումը և կարողանում են ոգևորել երեխային.
  • մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).
  • լավ են տիրապետում անգլերենին (գրավոր և բանավոր).
  • տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@ayb.am էլ. հասցեին ուղարկել՝

  • ինքնակենսագրություն (CV),
  • նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ ուսուցիչ «Այբ» ավագ դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավել),
  • դասավանդման, դասարանի հետ աշխատանքի վերաբերյալ սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Բոլոր փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել միայն հայերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը՝ Armenian Language Teacher։

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թ. հունիսի 25-ը ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի ս.թ. հուլիսի 20-ից 25-ի ժամանակահատվածում՝ ընտրության հետագա փուլերին մասնակցելու համար: Խնդրում ենք չզանգահարել մեզ։

Այբ դպրոցի մասին

«Այբ» ավագ դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.aybschool.am/data/upload-files/2015%2005%2022_AHS_Armenian%20Language%20Teacher.pdf

Similar Opportunities


Host Countries

Armenia