ԱՇԽԱՏԱՆՔ - Համակարգի ադմինիստրատոր, ՊրոԿրեդիտ Բանկ, Երևան

Publish Date: May 17, 2015

Deadline: Jun 01, 2015

ՊրոԿրեդիտ Բանկը զարգացմանն ուղղված, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է: Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք մի շարք առանցքային սկզբունքներով, մասնավորապես հաճախորդների հետ աշխատելիս արժևորում ենք թափանցիկությունը, չենք գովազդում սպառողական վարկերը և մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների ուսումնասիրման և ֆինանսական խորը վերլուծության վրա: Այսպիսի պատասխանատու բանկային գործունեությունը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների հետ հաստատել վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն:

Մեր գործունեության հիմնական ուղղություններից է շատ փոքր, փոքր և միջին բիզնեսների սպասարկումը: Մենք գտնում ենք, որ հենց այս բիզնեսներն են ստեղծում աշխատատեղեր և կարևոր ներդրում ունենում երկրի տնտեսության զարգացման մեջ: Առաջարկելով պարզ և հասանելի ավանդային ծառայություններ և զգալի ռեսուրսներ ներդնելով ֆինանսական կրթության մեջ՝ մենք նպատակ ունենք խթանել խնայողության մշակույթը՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը:

Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկմամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք կատարում մեր անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ՝ բաց և տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մեր հաճախորդներին բարեհամբույր և գրագետ ծառայություններ մատուցելու համար:

Մեր աշխատակազմի ամրապնդման համար մենք փնտրում ենք

Համակարգի ադմինիստրատոր

Ձեր հիմնական պարտականություններն են՝
•Նախագծել սերվերների ենթակառուցվածքը և տոպոլոգիան;
•Տեղադրել, կարգավորել և սպասարկել սերվերները, հիշողության մասիվները, պահուստավորման համակարգերը;
•Վերահսկել և սպասարկել սերվերները, սերվերային հիմքով ծրագրերը, համակարգերը և ծառայությունները;
•Տեղադրել, կարգավորել և սպասարկել Hyper-V կլաստերները և վիրտուալ մեքենաները;
•Կառավարել վիրտուալ հիշողության համակարգերը և վիրտուալ դիսկերը;
•Կառավարել SAN անջատիչները և վերահսկել գոտիների (zone) կարգավորումները;
•Վերահսկել կորպորատիվ հակավիրուսային համակարգը համաձայն կորպորատիվ ընթացակարգերի;
•Հայտնաբերել ապարատային և ծրագրային խնդիրները և իրականացնել համակարգերում ի հայտ եկած խնդիրների լուծումը;
•Իրականացնել համակարգի կանոնավոր թարմացումը;
•Պատասխանատու լինել կարևոր տեղեկատվության օրական և շաբաթական պահուստավորման համար;
•Իրականացնել կրիտիկական համակարգերի ամենօրյա մոնիտորինգը;
•Կառավարել IPS/IDS համակարգերը;
•Պահպանել և պարբերաբար թարմացնել ծրագրերի, համակարգերի և սերվերների փաստաթղթերը;
•Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ;
•Ըմբռնել և աջակցել ՊրոԿրեդիտ Հոլդինգի կորպորատիվ առաքելությանը:
Եթե Ձեր նպատակները և էթիկական արժեքները համահունչ են Բանկի արժեքներին, ապա Ձեզ ներկայացվող մյուս հիմնական պահանջներն են՝
•Համապատասխան բարձրագույն կրթություն;
•Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
•HP Blade սերվերների, վիրտուալ հիշողության համակարգերը, MSL տիպի պահուստավորման գրադարանների հետ աշխատելու փորձ;
•SAN-ը կառավարելու և կարգավորելու փորձառություն;
•Active Directory, Hyper-V, Exchange, Forefront TMG տեխնոլոգիաների և կոնցեպցիայի գերազանց իմացություն;
•Microsoft Windows Server օպերացիոն համակարգի լավ իմացություն;
•Terminal Services, FSRM, DNS, DHCP լավ իմացություն;
•Linux օպերացիոն համակարգի իմացություն, NAMED, SQUID, IPTABLES իրականացնելու և կառավարելու ունակություն;
•Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Մենք առաջարկում ենք հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանք, միջազգային դինամիկ միջավայրին բնորոշ ենթակայության հստակ կառուցվածքով: Դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված պաշտոնի նկատմամբ: Մեր աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com, www.procreditbank.am կայքերից:

Ուշադրություն. կդիտարկվեն միայն անգլերեն լրացված դիմում հայտերը և նախնական ընտություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հաջորդ փուլերին: Մենք ունենք անձնակազմի համալարման հստակ ընթացակարգ, որի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ մեր կայքի Մարդկային Ռեսուրսներ ենթաբաժնից (www.procreditbank.am):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01 հունիսի 2015թ.

APPLY ON-LINE NOW

Similar Opportunities