ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնին անհրաժեշտ է խանդավառ և տաղանդավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի կենտրոնի հաղորդակցման միջոցների համար բազմապիսի բովանդակության ստեղծման, սոցիալական մեդիայի մեր հարթակների կառավարման և լրատվական այլ աշխատանքների հաճույքով իրականացման համար: Աշխատանքը պահանջում է ստեղծարարության և մանրուքների նկատմամբ ուշադրության բարձր մակարդակ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Լրագրության կամ հանրային կապերի ոլորտում զգալի աշխատանքային փորձ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման, պատմասության և լրագրողական գերազանց հմտություններ, ներառյալ՝ փաստերը և ներքին զգացողությունը համադրելու հմտություն և ոճաբանությունը, երանգավորումն ու հնչեղությունը տարբեր բովանդակությանը համապատասխանեցնելու կարողություն,
- Արտաքին հաղորդակցման ռազմավարական փորձի վերաբերյալ, ներառյալ՝ սոցիալական մեդիայի օգտագործման խորը գիտելիքներ,
- Որպես թիմի անդամ և առաջնորդ արդյունավետ աշխատելու կարողություն,
- Ստեղծարար մտածողություն և գաղափարներ հղացնելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրության, խմբագրման և սրբագրման ապացուցելի հմտություններ,
- Տեխնիկական ուժեղ հմտություններ՝ Microsoft Office, թվային մեդիայի գործիքներ, վեբ, սոցիալական և բջջային հավելվածներ և հարթակներ,
- Կազմակերպչական ուժեղ հմտություններ և մի քանի համաժամանակյա նախագծեր իրականացնելու կարողություն՝ վերջնաժամկետների սահմաններում և բարձրորակ արդյունքներ ապահովելով:
ՎԱՅՐԸ՝
Երևան, Հայաստան
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments