Pinngle  Follow

Աշխատանք - Նկարներ ու վիդեոներ պատրաստող դիզայներ, Pinngle

Publish Date: Jun 23, 2017

Deadline: Jun 27, 2017

Աշխատանք - Նկարներ ու վիդեոներ պատրաստող դիզայներ, Pinngle

Pinngle-ն օգնում է մարդկանց կապի մեջ մնալ անգամ մոլորակի ամենահեռավոր կետերում։ Կրեդիտների ձեռքբերման համակարգի միջոցով Pinngle-ի յուրաքանչյուր բաժանորդ կարող է աշխարհի ցանկացած հեռախոսահամարին կատարել բացարձակ անվճար զանգեր։ Pinngle-ի թիմն օգտագործում է end-to-end կոդավորման մեթոդը, որը երաշխավորում է՝ ձեր կատարած յուրաքանչյուր զանգ, հաղորդագրություն կամ ուղարկված մեդիա հասանելի է միայն ձեզ ու այն մարդուն, ում հետ դուք հեռահաղորդակցվում եք:

Փինգլ ընկերությունը փնտրում է նկարներից, ինֆոգրաֆիկներից, անիմացիոն ու չանիմացիոն կարճ վիդեոհոլովակներից գլուխ հանող ու այդպիսի բաներ անձամբ պատրաստել կարողացող մի աշխատակից։ 

Աշխատակիցը պետք է ամեն օր պատրաստի նկարներ, կարճ վիդեո հոլովակներ, բաներներ ու պոստերներ սոցիալական մեդիայում, կազմակերպության բլոգում, կայքում և այլ օնլայն ռեսուրսներում հրապարակելու համար։ 

Ամենակարևորը՝ աշխատակիցը ոչ միայն պետք է տիրապետի տեխնիկական հմտություններին, այլև լինի ստեղծագործ մտքի տեր անձնավորություն ու, ինքնուրույն առաջարկներով հանդես գալուց հետո, իրականացնի իր այդ առաջարկներն ու ավելի ակտիվացնի Փինգլ ընկերության տեսանելիությունը համացանցում ու ամբողջ աշխարհում։ 

Աշխատակցից հավանաբար պահանջվում է Adobe Illustrator, Photoshop, Adobe After Effects և հնարավոր այլ ծրագրերի իմացություն։

Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին և կարճ նամակ jobs@pinngle.me էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017 թ․ հունիսի 27-ը։

Similar Opportunities


Disciplines

Animation

Arts

Design

Marketing

Host Countries

Armenia