Pinngle  Follow

Աշխատանք - Բովանդակագիր / հետազոտող, Pinngle, Հայաստան

Publish Date: May 12, 2017

Deadline: May 18, 2017

Աշխատանք - Բովանդակագիր / հետազոտող, Pinngle, Հայաստան

Pinngle-ն օգնում է մարդկանց կապի մեջ մնալ անգամ մոլորակի ամենահեռավոր կետերում։ Կրեդիտների ձեռքբերման համակարգի միջոցով Pinngle-ի յուրաքանչյուր բաժանորդ կարող է աշխարհի ցանկացած հեռախոսահամարին կատարել բացարձակ անվճար զանգեր։ Pinngle-ի թիմն օգտագործում է end-to-end կոդավորման մեթոդը, որը երաշխավորում է՝ ձեր կատարած յուրաքանչյուր զանգ, հաղորդագրություն կամ ուղարկված մեդիա հասանելի է միայն ձեզ ու այն մարդուն, ում հետ դուք հեռահաղորդակցվում եք։

Pinngle-ի հրաշալի ծառայությունները և գործիքները ողջ աշխարհին ներկայացնելու համար ընկերությունը փնտրում է բովանդակագրի/հետազոտողի, ով կմիանա Pinngle-ի երևանյան թիմին։

Բովանդակագիրը պետք է կատարի հետազոտություններ, որոնց արդյունքում կկարողանա տիրապետել հեռախոսահաղորդակցության ոլորտի ամենաքննարկվող թեմաներին: Ապա այդ հետազոտությունների համաձայն անհրաժեշտ է գրել համապատասխան հոդվածներ` նպատակահարմար հարթակներում (ընկերության բլոգ, այլ բլոգներ, կայքեր, էջեր և ծրագրեր) հրապարակելու համար։

Բովանդակագրի հիմնական պարտականություններից է լինելու սոցմեդիա մասնագետի հետ համատեղ համագործակցությունն ու բանալի բառերի հետազոտությունը։

Ընկերության բովանդակագիր/հետազոտողը պետք է պատրաստի էլեկտրոնային գրքեր, որ օգտագործողներին, գործընկերներին և այլ հետաքրքրված կողմերին տեղեկացնի մեր գործունեության մասին և ուղղորդի օգտակար տեղեկատվությամբ՝ վիճակագրություն, ոլորտի նորություններ և այլն։

Մասնագետը պետք է նաև գտնի առցանց քննարկումներ, տարբեր ֆորումային հարթակներ և գրի տեղեկատվական պատասխաններ բարձրացված հարցերին՝ նպաստելու Pinngle-ի վերաբերյալ նյութերի ընթերցվածության բարձրացմանը։

Բովանդակագիր/հետազոտողը պետք է նաև ունենա լավ SEO իմացություն։

Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին և կարճ նամակ jobs@pinngle.me էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017 թ․ մայիսի 18-ը։


This opportunity has expired. It was originally published here:

http://pinngle.me/

Similar Opportunities


Disciplines

Information Technology

IT

Marketing

Media

Writing

Host Countries

Armenia