Բարձր տեխնոլոգիական արտադրանքների, միջօպերատորական բիզնեսի և կոնվերգենտ լուծումների առաջատար մասնագետ
Beeline Հայաստանը` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ “Բարձր տեխնոլոգիական արտադրանքների, միջօպերատորական բիզնեսի և կոնվերգենտ լուծումների առաջատար մասնագետ ”-ի թափուր աշխատատեղի համար:
Պաշտոնի անվանում
Բարձր տեխնոլոգիական արտադրանքների, միջօպերատորական բիզնեսի և կոնվերգենտ լուծումների առաջատար մասնագետ
Տնօրինություն` Կոմերցիոն տնօրինություն
Հիմնական պարտականություններ
- Մարքեթինգային վերլուծական աշխատանքների պլանավորում և իրականացում:
- Մարքեթինգային նախաձեռնությունների ձևավորման, կոորդինացման և խթանմանն ուղղված աշխատանքների իրականացում:
- Արտադրանքների և ծառայությունների զարգացման ուղղվածության և միտումների մոնիտորինգ:
- Նոր արտադրանքների/ծառայությունների ստեղծման նախաձեռնում, ինչպես նաև գործող արտադրանքների/ծառայությունների ընդլայնում:
- Վստահված և նոր արտադրանքների գծով մարքեթինգային պլանի մշակման աշխատանքներին մասնակցություն:
- Բարձր տեխնոլոգիական արտադրանքների, միջօպերատորական բիզնեսի և կոնվերգենտ լուծումների իրականացմանն ուղղված մարքեթինգային աջակցություն:
Աշխատանքային փորձ
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ցանկալի է հեռահաղորդակցության բնագավառի վաճառքի կամ մարքեթինգի ուղղությունում:
Փոխհատուցումներ և արտոնություններ
- Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
- Լիարժեք բժշկական ապահովագրություն
- Մասնագիտական վերապատրաստում
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments