Աշխատանք - Արտաքին կապերի բաժնի ծրագրերի պատասխանատու
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Արտաքին կապերի բաժնի Ծրագրերի պատասխանատուի աշխատատեղի համար:
Պրո-ռեկտորի վերահսկողությամբ Ծրագրերի պատասխանատուի գործառույթները հետևյալն են`
- մշակել նախագծեր համալսարանի և ֆրանկոֆոնիայի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ (Erasmus+, AUF, ապակենտրոն համագործակցություն և այլն),
- հետևել ընթացիկ ծրագրերի իրագործմանը,
- աջակցել արտաքին կապերի գծով ծրագրերի աշխատանքների համակարգմանը,
- կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերեն և հայերեն լեզուներով,
- Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ
- Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի կամ հասարակական գիտությունների ոլորտում,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ,
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևում գտնվող Apply Online կոճակը, համապատասխան դաշտում գրել մոտիվացիոն նամակ և կցել CV-ն։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: