ARMACAD  Follow

Աշխատանք ԱՐՄԱԿԱԴում - միջազգային վաճառքների մասնագետ

Publish Date: Jul 11, 2016

Deadline: Jul 18, 2016

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը փնտրում է վաճառքի մասնագետ:

Վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության համար նոր հաճախորդներ գտնելու, գործընկերների հետ հարաբերությունների պահպանման և վաճառքների ամբողջ գործընթացի համար:

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

  • Պատրաստելու է տարբեր երկրների կրթական, ակադեմիական հաստատությունների և համապատասխան հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների ամբողջական ցանկեր
  • Մշակելու է յուրաքանչյուր հաստատության ներկայացուցչի հետ կապ հաստատելու մեխանիզմների ամբողջական փաթեթը (նամակ, էլ. նամակ, Skype, Hangouts, Wizzy, WhatsApp, ցանկացած երկիր անհատական այցելություն եթե դրա անհրաժեշտությունը լինի)
  • Ելնելով վերոնշյալ մեխանիզմներից կապ է հաստատելու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ յուրաքանչյուրին ներկայացնելով հատուկ նրանց համար կազմված առաջարկը և գնային փաթեթը

Միջազգային SaaS վաճառքներ իրականացնելու փորձը նախընտրելի է (եթե չգիտեք թե ինչ է SAAS, ապա փնտրեք գուգլում)

Եթե դիմողը չունի փորձ, սակայն վստահ է, որ սույն աշխատանքը համապատասխանում է իր հմտություններին և կարողություններին, ապա նա անպայման պետք է դիմի այս աշխատանքին՝ ապացուցելով, որ համապատասխանում է:

Այս աշխատանքն իրականացնողը պետք է գրեթե մայրեինին հավասար տիրապետի անգլերենին ու ռուսերենին, իրական և էլեկտրոնային կոմունիկացիայի տարաբնույթ ձևերին և ունենա շատ փող վաստակելու և հարստանալու անսահման մեծ ցանկություն, ինչի համար պատրաստ կլինի աշխատել առավոտից մինչև գիշեր:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել այս հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը, մի քանի տողով նկարագրել՝ ինչու եք դիմում աշխատանքին, և համապատասխան դաշտում կցել ինքնակենսագրականը: Դիմելու վերջնաժամկետը 2016 թվականի հուլիսի 18-ն է։ 

P.S. Խնդրում ենք կարդալ այս պատմությունն ու ավելի մասնագիտորեն մոտենալ դիմելու գործընթացին։

Ուրեմն, մի երիտասարդ ավարտում է ամերիկյան փոքր քոլեջներից մեկն ու երազում է աշխատել ամերիկյան ստարտափներից մեկում։ Նա երազում է աշխատել միայն ու միայն այդ կազմակերպությունում և ուրիշ ոչ մի տեղ։ Այդ կազմակերպությունը լինում է նրա երազանքի կազմակերպությունը։

Երիտասարդը կարդում է նրանց թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն ու դիմում։ Արդյունքում ոչ մի պատասխան չի ստանում։ Հետո նամակ է գրում այդ կազմակերպության նախագահին ու նորից ոչ մի պատասխան, հետո նամակ է գրում հիմնադրին ու նորից մնում է անպատասխան։ Այդ երիտասարդը քսանից ավելի անպատասխան նամակներ ու դիմումներ է ուղարկում այդ կազմակերպության տարբեր աշխատակիցների։ Գրում է ու գրում, դիմում է ու դիմում։

Տեսնելով, որ ոչ մի պատասխան չկա ու, վստահ լինելով, որ ինքն ուզում է միայն ու միայն այդ կազմակերպությունում աշխատել, տվյալ երիտասարդը գրում է իր վերջին նամակը։ Այդ նամակում, նա հայտնում է, որ իր փոքրիկ քաղաքում հանդիպել է հարյուրից ավելի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել է իր երազանքի ընկերության ծառայությունները։ Արդյունքում հարյուրից քսան կազմակերպություն պատրաստ են վճարել ու օգտվել այդ ծառայություններից։ Բնականաբար, որպեսզի այդ կազմակերպությունները վճարեն, երազանքի ընկերությունը պետք է աշխատանքի ընդունի երիտասարդին, ով իր հերթին իր հետևից կբերի ոչ միայն այդ քսան հաճախորդներին այլև շատ ու շատ այլ կազմակերպությունների։

Այս նամակից հետո նրան նորից պատասխան նամակ չեն ուղարկում, սակայն զանգահարում է երազանքի ընկերության նախագահն ու հրավիրում է Չիկագո՝ անմիջապես աշխատանքի անցնելու։ Հիմա այդ երիտասարդը այդ կազմակերպությունում շատ բարձր պաշտոն է զբաղեցնում։

  • Հույս ունենք, որ այս պատմությունը մի քիչ մոտիվացիա կավելացնի բոլոր դիմողների մոտ։
  • Հույս ունենք, որ բոլոր դիմողներն իսկապես երազում են աշխատել հենց ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում։
  • Հույս ունենք, որ բոլոր դիմողները գիտեն, թե ինչ ծառայություններ է առաջարկում ԱՐՄԱԿԱԴը և որ ամենակարևորն է
  • հույս ունենք, որ բոլոր դիմողները դիմելիս կհիմնավորեն, որ եթե մենք նրանց ընդունենք աշխատանքի, ապա իրենց հետ անմիջապես կբերեն քսան և ավելի հաճախորդ։

Similar Opportunities