ARMACAD  Follow

Աշխատանք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում - կայքի թարմացումներով զբաղվող մասնագետ

Publish Date: May 08, 2016

Deadline: May 12, 2016

Ընկերություն՝ ԱՐՄԱԿԱԴ

Ծանրաբեռնվածություն՝ ամբողջական դրույք

Աշխատանքի սկիզբը՝ 2016թ. հունիսի 1:

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը փնտրում է անգլերեն և հայերեն լեզուներին տիրապետող մի այնպիսի աշխատակցի, ով ամեն օր armacad.info կայքի համար կգտնի աշխարհում առկա կրթաթոշակներ, ուսումը և գիտական գործունեությունը շարունակելու հնարավորություններ, գիտաժողովներ, թափուր աշխատատեղեր, սեմինարներ ու ակադեմիական այլ ծրագրեր և կհրապարակի բոլոր այդ հայտարարություննեն ԱՐՄԱԿԱԴի կայքում։ Ստացվում է, որ աշխատակիցը պետք է նաև ունենա կայքերից օգտվելու և կայքերում հրապարակումներ անելու գերազանց գիտելիքներ։

Տարիքային սահմանափակում չկա:

Մեր տարիների փորձը ցույց է տալիս, որ թեկնածուների բարձրագույն կրթությունը, կարմիր դիպլոմները և այլն էական նշանակություն չեն ունենում աշխատանքի ընդունվելու ժամանակ (մենք խրախուսում ենք, որ այս աշխատանքին դիմեն աշխատանքային փորձ ունեցող կամ չունեցող, արդեն ավարտած կամ ուսումը կիսատ թողած թեկնածուներ, այսինքն եթե որևէ մեկը ժամանակին կիսատ է թողել ուսումը` աշխատելու, բանակում ծառայելու, այլ հանրօգուտ աշխատանք կատարելու համար, ապա մենք դա դիտարկելու ենք միայն որպես առավելություն): Հետևաբար բոլոր նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա, կարող են դիմել այս աշխատանքին։

ԱՐՄԱԿԱԴն այս պահին ունի 4 աշխատակից և հիանալի հինգերորդ աշխատակցի ընտրությունը շատ կարևոր է մեզ համար: Աշխատակցի ընտրությունը չի կատարվելու միայն կազմակերպության նախագահի կողմից, այլ բոլոր աշխատակիցները հավասարապես ընտրելու են իրենց հինգերորդ գործընկերոջը:

Առաջարկվող մոտավոր ամսական աշխատավարձը կազմելու է 80-100 հազար ՀՀ դրամ:

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք սեղմել այս հայտարարության ներքևում տեղադրված APPLY ONLINE կոճակի վրա և լրացնել հատկաված դաշտերը։

Աշխատանքին դիմելու վերջնաժամկետը 2016 թվականի մայիսի 12-ն է։

Similar Opportunities