Անվճար պրակտիկա իրավական լրագրության մեջ մասնագիտանալ ցանկացողների համար

Publish Date: Oct 29, 2015

Deadline: Nov 10, 2015

Պրակտիկայի վայր` www.iravaban.net լրատվական կայք, ք.Երևան

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան իրավական թեմաների լուսաբանման մեջ, կայցելեն դատարաններ` կծանոթանան հասարակական հնչեղություն ունեցող գործերին ու պրոֆեսիոնալ կերպով կլուսաբանեն դրանց ընթացքը, կանցկացնեն հարցազրույցներ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, փաստաբանների հետ, կիրականացնեն հետաքննություններ, կստանան լիարժեք տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հետագայում իրավական լրագրության ոլորտում աշխատելու համար: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին, մասնավորապես` Իրավաբան TV նախագծի աշխատանքներին, այսպիսով նրանք նաև կհմտանան հեռուստալրագրության ասպարեզում:

Այսպիսով` պրակտիկայի ավարտին լրագրողները`

  1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
  2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
  3. կլուսաբանեն դատական գործեր,
  4. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում,
  5. կպատրաստեն հետաքննական նյութեր:

Պրակտիկայի նկարագրություն

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի): Տեղերը սահմանափակ են:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և  հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` iravaban.net@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. նոյեմբերի 10-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Գևորգ Թոսունյան։

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագրեր:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:


This opportunity has expired. It was originally published here:

http://iravaban.net/98652.html

Similar Opportunities


Disciplines

Journalism

Law

Host Countries

Armenia