ARMACAD  Follow

Անվճար հայտարարություններ տեղադրելու հնարավորություն ԱՐՄԱԿԱԴում

Publish Date: Jun 07, 2015

Հարգելի գործընկերներ,

Ամառը լավագույն շրջանն է կամավորական աշխատանքի համար: Բազմաթիվ ուսանողներ ամառային ամսիներին փնտրում են կամավորական աշխատանքի հնարավորություն, իսկ կազմակերպություններն էլ իրենց հերթին որոնում են կամավորական աշխատանք անելու պատրաստ ուսանողների:

Հաշվի առնելով կամավորական աշխատանքի կարևորությունը, թե՛ ուսանողների մասնագիտական ու աշխատանքային պատրաստավածության գործում և թե՛ բազմաթիվ կազմակերպությունների կարողությունների զարգացման հարցում, առաջարկում ենք հայաստանյան բոլոր կազմակերպություններին, որոնք ունեն կամավոր աշխատակիցների համար թափուր հաստիքներ, 2015թ․ հունիսի 8-ից մինչև 2015թ․ հունիսի 12-ը այդ հաստիքների մասին հայտարարությունները բացարձակ անվճար ուղարկել ԱՐՄԱԿԱԴ ցանցով:

Հայտարարություններն ԱՐՄԱԿԱԴում հրապարակելու համար խնդրում ենք ուղարկել այն news@armacad.info հասցեին:

Շնորհակալություն:

Similar Opportunities