American Councils for International Education  Follow

EducationUSA առցանց կրթական ցուցահանդես, 20 մարտի 2021 թ․, Երևան, Հայաստան

Publish Date: Mar 12, 2021

Deadline: Mar 20, 2021

Event Dates: from Mar 20, 2021 01:00 to Mar 20, 2021 07:00

EducationUSA հայաստանյան գրասենյակը սիրով հրավիրում է ավագ դպրոցների և քոլեջների աշակերտներին, ովքեր հետաքրքրված են շարունակել կրթությունը ԱՄՆ-ում, մասնակցելու առաջին անգամ անցկացվող առցանց կրթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա ս․թ․ մարտի 20-ին, ժամը 13։00-19։00։

Այս բացառիկ միջոցառումը հնարավորություն կտա ձեզ հենց ձեր տանից զրուցելու ԱՄՆ 40 համայնքային քոլեջների պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ձեզ հուզող հարցերն ուղղելու և առաջնային տեղեկատվություն ստանալու համար:

Իմացեք ավելին համայնքային քոլեջների մասին այստեղ: 

Առցանց կրթական ցուցահանդեսին զուգահեռ իրականացվելու են նաև թեմատիկ կարճ դասախոսություններ, որի ընթացքում կներկայացվեն ԱՄՆ համայնքային քոլեջներն ու դրանց կրթական ծրագրերեը, դիմելու գործընթացը, ինչպես նաև մրցունակ դիմորդ լինելու և կրթաթոշակի հավակնելու մանրամասներ։ Ցուցահանդեսի օրակարգը և մասնակից քոլեջների ցանկը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է։ Մասնակցությունն անվճար է։

Հետևեք հղմանը՝ գրանցվելու համար՝ https://acfairs.easyvirtualfair.com/prefair/

Similar Opportunities


Disciplines

Any

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia