Ամառային պրակտիկա թարգմանիչների համար

Publish Date: May 25, 2015

Deadline: Jun 05, 2015

Event Dates: from Jun 10, 2015 12:00 to Aug 31, 2015 12:00

Պրակտիկայի վայր` Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում թարգմանիչների մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորություն: Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան իրավական թեմաներով հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանություններ կատարելու մեջ, ձեռք կբերեն մասնագիտական նոր գիտելիքներ, կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական թարգմանության ասպարեզում:

Պրակտիկային կարող են դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողները (բակալավրիատի 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրս): Պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հավաստագիր: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ), ուսանողական տոմսի և դիպլոմի պատճեները՝ iravaban.net@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի հունիսի 5-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Ռիմա Սարգսյան կամ Էդուարդ Մանուկյան։ Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Պրակտիկան մեկնարկելու է 2015թ. հունիսի 10-ին և ավարտվելու է օգոստոսի 31-ին: Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:



This opportunity has expired. It was originally published here:

http://iravaban.net/85206.html

Similar Opportunities


Disciplines

Translation Studies

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia