«USC Armenia»-ն և «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը այս տարի մեկնարկում են «#USC SummerSchool2016» նախագիծը, այսուհետև՝ ամենամյա ծրագրի շրջանակներում: Այն ունենալով միջդիսցիպլինար սոցիալ-ուսոցաղական ուղղվածություն` նպատակ է հետապնդում Հայաստանում իրականացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ամառային դպրոց (Summer School): Ծրագրի 2016-ի ուսումնական շրջանը նախատեսված է հայաստանյան բոլոր բուհերի, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ուսանողների համար:
Նման դպրոցներ ստեղծելու ավանդույթը սկիզբ է առել և զարգացել դեռևս նախորդ դարում` զբաղեցնելով թե՛ եվրոպական և թե՛ամերիկյան մշակութային-կրթական տիրույթի զգալի հատվածը: Այսպես, «#USC SummerSchool2016» նախագծի իրականացումը միտված է ամառային դպրոցների մշակույթի կրողը դարձնել նաև Հայաստանը:
Գործունեություն.
Ամառային դպրոցն իր մեջ ներառում է բազմաթիվ թեմատիկ ուղղվածություններ.
Էկոլոգիա, IT, դիզայն,փիլիսոփայություն, հոգեբանություն, գիտություն, ակտիվ հանգիստ, սպորտ, լեզուներ: Միևնույն ժամանակ, հիմնված նման նախագծեր իրականացնող առաջատար ընկերությունների միջազգային փորձի վրա, ամառային դպրոցի ընթացքում կիրականացվեն բազմաբնույթ սեմինարներ, վարպետության դասընթացներ, պրակտիկ նախագծեր և հետազոտություններ:
Բովանդակություն
Միջոցառումը կանցկացվի 2016 թվականի օգոստոսի 15-ից` 1-ից 2 շաբաթ տևողությամբ: Այն իրկանացվելու է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հանքավանում , որը ընտրվել է կազմակերպիչ ընկերության կողմից նախապես հրավիրված մասնագետների կողմից:
Դպրոցում օրվա հիմնական մասը հատկացված է լինելու սեմինարներին, դասախոսություններին, նախագծերի քննարկմանը և իրականացմանը, ինչպես նաև լեզուների ինտերակտիվ ուսուցմանը, սպորտային միջոցառումներին, պարերի դասերին: Միաժամանակ, կանցկացվեն վարպետության դասեր՝ գիտության, սպորտի և թատրոնի ոլորտում ճանաչված մասնագետների կողմից: Բացի այդ՝ ուսումնական ծրագրին զուգահեռ կիրականացվեն նաև մշակութային միջոցառումներ. համերգներ, ֆոտոցուցահանդեսներ, կինոդիտումներ:
Ամառային երկշաբաթյա դպրոցը կմեկնարկի օգոստոսի 15-ից մինչև 29-ը:
Դպորցի մասնակցության մեկշաբաթվա արժեքը կազմում է 96.000 ՀՀ դրամ, իսկ երկշաբաթվա արժեքը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը ներառում է ամեն ինչ՝ կացարան, սնունդ, վերը նշված դասընթացները, կլոր սեղաններ, երաժշտական, սպորտային միջոցառումներ, արվեստի դասեր, արշավներ, ֆիլմերի դիտում և ճանապարհածախս։
Դիմում հայտերն արդեն ընդունվում են, այնպես որ շտապեք գրանցվել զանգահարելով ՝ 011 999911, 091 25 37 76, 055 25 37 76, 077 453 353 հեռախոսահամարներից ցանկացածին:
Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք գրել կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 25 37 76, 055 25 37 76, 077 453 353: