«Քանակական հետազոտություն. ինչպե՞ս հավաքագրել, վերլուծել և վիզուալացնել տվյալները»
Երիտասարդ հասարակագետների հետազոտական կարողությունների հզորացումը ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի առանցքային նպատակներից մեկն է: Կարևորելով Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը՝ ՀՌԿԿ-Հայաստանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ, նախաձեռնում է արդեն երրորդ ամառային դպրոցը:
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են քանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Դիմորդները պետք է ունենան հասարակագիտական կրթություն, որոշակի սոցիոլոգիական գիտելիքներ և համակարգչային հմտություններ:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Ամառային դպրոցը տևելու է 4 օր` սեպտեմբերի 15-18-ը, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 18-ը: Մանրամասն ՕՐԱԿԱՐԳԸ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերեն լեզվի իմացությունը խիստ ցանկալի է` անգլերենով տրամադրվող գրականության և նյութերի յուրացման համար:
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ
Հավաստագրեր կտրվեն ամառային դպրոցի բոլոր դասերին ներկայացած մասնակիցներին:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- Ի՞նչ է հետազոտության մեթոդաբանությունը
- Հետազոտության նախագծումը. հետազոտական հարցերի և հիպոթեզների ձևակերպումը, Յուլյանա Մելքումյան, Երևանի պետական համալսարան
ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Ընտրանքի ձևավորումը
- Հարցաթերթի ձևավորումը, առցանց գործիքների կիրառումը, Նաիրա Վարդանյան, ՀՌԿԿ-Հայաստան
- Դաշտային աշխատանքների կազմակերպում
- Տվյալների մուտքագրում, որակի հսկում, կշռում
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- Տվյալների վերլուծությունը IBM SPSS ծրագրային փաթեթի միջոցով, Վահե Մովսիսյան, ՀՀ կենտրոնական բանկ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԻԶՈՒԱԼԱՑՈՒՄ
- Տվյալների վիզուալացման այլընտրանքային գործիքների ընդհանուր ակնարկ, Սեդրակ Մկրտչյան, Պանարմենիան մեդիա գրուպ
ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
- Մեծ տվյալների վերաբերյալ սեմինար-դասախոսություն, Արթուր Խալաթյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
Եթե հետաքրքրված եք ամառային դպրոցով և կարող եք դրան հատկացնել պահանջվող ժամանակ, խնդրում ենք լրացնել հայտադիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ:
Հայտերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել event@crrc.am էլ. հասեցով:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել event@crrc.am էլ. հասեցով:
This opportunity has expired. It was originally published here:
http://goo.gl/jXTU1U