Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) համատեղ առաջարկում են 2017թ. ամռան ընթացքում
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ. ՍԵՆՍՈՐԱՅԻՆ և ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄ» դասընթացը
Դասընթացի համառոտագիր. առարկան անդրադառնում է քաղաքային միջավայրի տարածա-ժամանակային քարտեզագրմանը՝ շեշտադրելով սենսորային և վիզուալիզացման տեխնոլոգիաների դաշտային կիրառումը: Դասընթացի մասնակիցներին կներկայացվի առկա սենսորային և նորագույն քարտեզագրման հարթակների օգտագործմամբ քաղաքային միջավայրի տվյալների ձեռքբերման և վիզուալիզացման տեսական և գործնական ոլորտը: Դասընթացը խրախուսում է ուսանողների ակտիվ մասնակցությունը և հագեցած դաշտային աշխատանքները: Ուսանողները կկիրառեն քարտեզագրման, վիզուալիզացման և ֆիզիկական հաշվարկների կատարման հետևյալ պլատֆորմներին՝ քարտեզագրման համար՝ ArcGIS կամ QGIS (անվճար աղբյուր), տվյալների մշակման և վիզուալիզացման համար՝ Rhino3D և դրան կից Grasshopper-ին և ֆիզիկական հաշվարկների և շրջակա միջավայրի տվյալների ձեռքբերման համար՝ Arduino ծրագիրը: Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն և կներկայացնեն իրենց կատարած աշխատանքի և եզրակացությունների վերաբերյալ 5 րեպեանոց տեսանյութ:
Գրանցման, վճարումների և այլ մանրամասների համար այցելեք՝ http://ace.aua.am/summer2017:
0 Comments