Enterprise Incubator Foundation (EIF)  Follow

Ամառային Web դիզայն դպրոց [13-18 տարեկանների համար]

Publish Date: Jun 03, 2015

Հարգելի ընկերներ,

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում են Ամառային Web Դիզայն Դպրոցը` 13-18 տարեկանների համար: Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը, մեր Կենտրոնը կազմակերպում է վեբ ուղղվածությամբ ամառային դպրոցը, որը հնարավորություն կտա սովորել բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն:

Տեխնոլոգիա և Հմտություններ: HTML, CSS, Գրաֆիկա և Դիզայն, Կարողությունների Զարգացում

Տարիք: 13-18

Մակարդակ: Սկսնակ

Սեկնարկ / ավարտ: Հունիս 15-Հուլիս 18

Օրեր /Ժամեր: Երկուշաբթի-Ուրբաթ, ժ.` 12:00-15:15

Տևողություն: 5 շաբաթ / 75 ժամ / 26 օր

Արժեք: 39 000 ՀՀ դրամ (ամբողջ ծրագրի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)

ՆԿԱՐԱԳԻՐ

Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ տուր գործակալություն, հյուրանոց, կինոթատրոն և այլն): Ծրագրի ընթացքում շեշտը կդրվի գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, մասնակիցները կզարգացնեն իրենց մարքեթինգի, գաղափարի զարգացման, ռազմավարության գիտելիքները և ներկայացուցչական հմտությունները: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Կարող եք ստորև ծանոթանալ Ամառային Դպրոցի ծրագրի բաղկացուցիչ մասերի հետ`

  • Web Ծրագրավորում
  • Գրաֆիկա և Դիզայն
  • Կարողությունների Զարգացում
  • Փորձի Փոխանակման սեմինարներ
  • Ժամանց

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում: Մեր հիմնական թիրախային խումբը 13-18 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով:

Դասերը կանցկացվեն հայերեն լեզվով, աշխատանքային օրերին 12:00-15:15 ` Հունիսի 15-ից մինչև Հուլիսի 18-ը: Հանդիպումները կլինեն Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի զով և հաճելի լսարաններում: Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր: Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով:

Գրանցվելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ և լրացրեք մասնակցության հայտը online մինչև ս.թ-ի Հունիսի 11-ը [ներառյալ]:

Մանրամասների համար սեղմի՛ր այստեղ:

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Լուսինե Մկրտչյանին` զանգահարելով 010 556810

կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե`ք մեզ:

Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր!

 

Similar Opportunities