Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ա. Բերբերյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 4 հաղթողներին կհատկացվի կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Բերբերյան ընտանիքի կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են ԵՊՀ դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
- Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
- Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
- Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
ՀՕՖ-ի Հայաստանի մասնճյուղ
0 Comments