Armacad.info-ն ԲարՔեմփում

Publish Date: Jun 07, 2010

«ԲարՔեմփ 2010» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ինտերնետին և նոր մեդիային նվիրված ոչ ֆորմալ կոնֆերանսին այս տարի մասնակցեց նաև ԱՐՄԱԿԱԴ-ը իր www.armacad.info նախագծով: Հունիսի 6-ին «BarCamp»-ի ձևաչափի համաձայն ԱՐՄԱԿԱԴ-ի դասախոսությունը նույնպես անցավ ոչ ֆորմալ մթնոլորտում, հարց ու պատասխանի ու քննարկումների տեսքով:

Սկզբում ներկայացվեց` ինչ է armacad.info-ն, ինչպիսի տեղեկատվություն է հայտնվում կայքում, ովքեր են գրում և ովքեր կարող են գրել նյութեր, ինչպիսի աշխատանքային սկզբունքներ են գործում և, ի վերջո, որն է նախաձեռնության նպատակը:

ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր նախագահ Խաչիկ Գևորգյանը շեշտեց, որ նպատակը առաջին հերթին հասարակության, լրատվամիջոցների և մեդիա ընկերությունների ուշադրությունը հրավիրելն է փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում, որը երկրի բարձրաստիճան այրերի կողմից հաճախ հայտարարվում է` գիտելիքահեն, գիտությունը, կրթությունը և այդ ոլորտի ձեռքբերումները լուսաբանման տեսնակյունից գտնվում են անմխիթար վիճակում: Լրատվական կայքերը և հեռուստաընկերությունները լուսաբանում են ամենատարբեր կարևոր ու անկարևոր թեմաներ, բայց ոչ գիտության խնդրիները, առաջխաղացման հնարավորությունները, ձեռքբերումները և այլն:

Armacad.info նախագիծը, փաստորեն, իր առջև նպատակ է դրել դեռևս իր սուղ հնարավորությունների շրջանակում լրացնել լուսաբանման բացը, մասնավորապես ներկայացնել գիտնականների աշխատանքային ծրագրերը, հաջողությունները, գիտական առօրյան:

Armacad.info-ի աշխատանքային խումբը հայտնեց, որ իրենք բաց են համագործակցությունների համար ոչ միայն լրագրողների, այլև գիտնականների հետ, ովքեր ինքնակամ կուղարկեն իրենց գիտական հաջողության մասին տեղեկությունը կայքին:

Ներկաները, իրենց հավանությունը տալով նախագծին, հարց բարձրացրին` արդյո՞ք հասարակությունը ունի գիտության կյանքի լուսաբանման պահանջ, ու որն է armacad.info-ի թրիախային խումբը` որպես ընթերցող: Ներկաներից ոմանց կարծիքով նման ինֆորմացիայի կարիք ունեցողների թիվը շատ փոքր է Հայաստանի Հանրապետությունում:

Similar Opportunities