Աննա Գևորգյանը Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսում

Publish Date: May 19, 2010

2010թվականի մայիսի 4-14-ը Իրանի մայրաքաղաքում անցկացվեց Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպությունը Իրան էր հրավիրել 32 իրանագետների ու պարսից լեզվի և գրականության դասախոսների՝ ավելի քան 10 երկրներից: Հրավիրվածների շարքում էր նաև Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Աննա Գևորգյանը:

Հրավիրված իրանագետները կազմակերպության կողմից տրամադրված արժեթղթերի միջոցով հնարավորություն ունեին իրենց հետաքրքրող գրքեր գնել ցուցահանդեսում ներկայացված գրքերի լայն տեսականուց: Բացի այդ, իրանագետները մի շարք քննարկումներ անցկացրին նվիրված իրենց երկրներում պարսից լեզվի և գրականության դասավանդման խնդիրներին, ինչպես նաև պատմեցին այդ ոլորտում իրենց հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

Հայաստանից, Ռուսաստանից, Թաջիքստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից ու բազմաթիվ այլ երկրներից հրավիրված Իրանագետները հանդիպումներ ունեցան Մշակույթի և Իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոսթաֆավիի, պարսից լեզվի և գրականության ակադեմիայի տնօրեն Ղոլամ Ալի Հադադե Ադելի և Իրանի Ազգային գրադարանի տնօրեն Աշարիի հետ:

Similar Opportunities