Կրթաթոշակներ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College բակալավրիատի ծրագրերում ուսանելու համար

Publish Date: Dec 09, 2023

Deadline: Dec 15, 2023

100%, 50% և 40% կրթաթոշակների մրցույթ Յորքի համալսարանի

եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրիատի

ծրագրերում ուսանելու համար։ 

(2024/25 ուսումնական տարվա դիմորդներին)

Բրիտանական Յորքի համալսարանն աշխարհի լավագույն համալսարաններից է, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկը Եվրոպայում: Յորքի համալսարանը լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը։ 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը, որը տեղակայված է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, յուրօրինակ կամուրջ է հանդիսանում է Միացյալ Թագավորության և Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի միջև։ (CITY College-ի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցված է։)

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը հայաստանյան բակալավրիատի ծրագրերի դիմորդների համար հայտարարում է 100%, 50% և 40% կրթաթոշակների մրցույթ 2024/25 ուսումնական տարվա համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել էսսե “Why I would like to study for a Top British degree in Thessaloniki Greece” թեմայով:

Էսսեն պետք է գրել անգլերենով 300 բառի շրջանակում եւ ուղարկել այն armenia@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին` «subject» բաժնում նշելով «Application for Bachelor's Scholarship»:  Էսսեների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։

Էսսենները ուղարկելուց հետո դիմորդները մինչեւ ս.թ. դեկտեմբերի 18-ը պետք է հանձնեն նաեւ անգլերեն լեզվի գրավոր թեսթ: (Թեսթերի ցանկը կցված է։) Անգլերեն լեզվի գրավոր թեսթերը հանձնելուց հետո դիմորդները կունենան նաեւ բանավոր հարցազրույց:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հունվարի 20-ին։ Կրթաթոշակ ստացած թեկնածուները իրենց ընդունելության փաստաթղթերը պետք է ներկայացնեն Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի հայաստանյան գրասենյակ մինչեւ 2024 թվականի փետրվարի 29-ը։

Հարցերի դեպքում զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Greece