Գիտական հետազոտության մրցույթ - «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում», ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Publish Date: Dec 05, 2019

Deadline: Dec 18, 2019

«Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» ընտրանքային հետազոտության տեխնիկական առաջադրանք

1. «Անպտղության տարածվածությունը  ՀՀ բնակչության շրջանում» ընտրանքային հետազոտության (այսուհետ` Հետազոտություն) անհրաժեշտությունը

Անպտղության տարածվածության ցուցանիշը  բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում ստացվում է ներկայացուցչական ուսումնասիրությունների միջոցով:

Հայաստանում իրականացվել են 3 հետազոտություններ /1990թ, 2000թ, 2010թ./: 

Համաձայն վերջին  հետազոտության 2009թ. տվյալների  անպտուղ ամուսնության տարածվածությունը կազմում է 16.8 տոկոս, ինչը մոտ 2 անգամ ցածր է նախորդ   2000թ, կատարված հետազոտության տվյալների համեմատությամբ` 31, 9 տոկոս:

Այսօր այդ ցուցանիշը  ավելի ցածր է, քան տարածաշրջանային երկրների համանուն ցուցանիշն է, մասնավորապես ՌԴ-ում այն մոտ 19 տոկոս է, Վրաստանում` 18 տոկոս:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, եթե անպտղության հաճախականությունը երկրում կազմում է 15 տոկոսից բարձր, ապա այն բժշկակենսաբանականից վերածվում է սոցիալ-բժշկական խնդրի և պահանջում է միջոցառումներ պետական մակարդակով և կարող է ազդել երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա:

Վերջին տարիներին արտագաղթի մեծացման, վերարտադրողական վարքագծի փոփոխության, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, ինչպես նաև այլ պատճառների հետևանքով զգալի նվազել է ծնելիությունը, ինչը հանգեցրել է պարզ վերարտադրության գործընթացի խաթարմանը։

Հաշվի առնելով ներկայիս ժովովրդագրական իրավիճակը և անպտղություն խնդրի բացասական ազդեցությունը վերջինիս վրա, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը նախաձեռնում է իրականացնել անպտղության տարածվածության ազգային ներկայացուցչական հետազոտություն։

2. Հետազոտության նպատակը 

Հետազոտության իրականացման նպատակն է բացահայտել անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում, որը հիմք կծառայի հասցեական և ապացուցահեն քաղաքականություն վարելու համար։

3. Իրականացվելիք աշխատանքների շրջանակը

Վերը նշված նպատակին հասնելու և խնդիրների լուծումներն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել ներքոհիշյալ աշխատանքները.

    1. Մշակել Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի կանանց և տղամարդկանց շրջանում իրականացվող դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ ընտրանքը և ընտրանքի մեթոդաբանությունը: 

    2. Մշակել և ներկայացնել ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագիրը: 

    3. Մշակել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ հարցաշար և ուղեցույց և ներկայացնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաստատմանը։

    4. Իրականացնել դաշտային աշխատանքներին մասնակցող հարցազրուցավարների վերապատրաստում։

    5. Մշակված մեթոդաբանության հենքի վրա Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի  ընդհանուր թվով շուրջ 3,000 և կանանց (15-49 տարեկան), և տղամարդկանց (15-54 տարեկան) շրջանում իրականացնել փորձնական/pilot և հիմնական դաշտային աշխատանքները։

    6. Դաշտային աշխատանքների արդյունքում ստացված տվյալների մուտքագրում, ամփոփում և ելքային աղյուսակների դուրսբերում։

    7. Իրականացնել ստացված արդյունքների վերլուծություն և ներկայացնել հետազոտության արդյունքների վերջնական զեկույց։ 

Ժամանացույց

Հետազոտությունը պետք է իրականացվի և վերջնական զեկույցը ներկայացվի մինչև 2020թ․-ի հոկտեմբերի 1-ը։ 

Մանրամասների և դումումների համար ներբեռնեք այս փաստաթուղթը։

Similar Opportunities


Opportunity Types

Competition

Grants

Host Countries

Armenia