Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց ՀՀ նախագահի կողմից շնորհվող մրցանակ 2020

Publish Date: Nov 14, 2019

Deadline: Feb 14, 2020

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա, Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր ուսումնասիրություն կամ ստեղծագործություն ներկայացրած այն անձին, որը նշանակալի ավանդ է ներդրել հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ,

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին նպաստած անձինք իրենց գործունեության արդյունքներով կամ ստեղծագործություններով, որոնք արդեն իրականացված են՝ հրատարակված, հրապարակված, կատարված, ցուցադրված մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետին նախորդող երեք տարվա (2017-2019թթ.) ընթացքում: Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից կամ գործադիր վարչության գրասենյակից:

Մանրամասների համար սեղմեք "Link to original" կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

https://www.himnadram.org/files/2019/10/5244833.pdf?fbclid=IwAR1YDsmjDiw082eScO4WHr8Uknorgguf-nRnZFJj8Ma3_-eZv_Oo34cCnkk

Similar Opportunities


Disciplines

Armenian Genocide

Genocide Studies

Opportunity Types

Awards

Competition

Prize

Eligible Countries

International

Host Countries

Armenia