Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թ. Երիտասարդական մրցանակ

Publish Date: Nov 14, 2019

Deadline: Feb 28, 2020

Դասական Երաժշտության Բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 Թվականի Երիտասարդական Մրցանակ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-27 տարեկան երիտասարդ կատարողներին դասական երաժշտության բնագավառի հետևյալ անվանակարգերում.
ա) երգեցողություն` երկու մրցանակ,
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:

Գործիքային կատարում անվանակարգում կարող են մասնակցել նաև դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներ:
Մասնակիցների տարիքը սահմանվում է 2020թ. մարտի 20-ի դրությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ կատարողներ` ծնված 1993թ. մարտի 20-ից մինչև 2002թ. մարտի 20-ի ժամանակահատվածում:
Մրցույթն անցկացվում է մարտի 20-ից մինչև ապրիլի 3-ը, երկու փուլով. առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)` ունկնդրում-համերգ:

Առաջին փուլում կատարվող ստեղծագործությունները չպետք է կրկնվեն երկրորդ փուլում: Բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր (չի վերաբերում դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներին):

Երգեցողության մրցույթի բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն բնագրի լեզվով:
Մասնակիցը պետք է ներկայացնի մրցույթի բոլոր փուլերի ծրագիրը (տպագիր)` կազմված տարբեր ոճերի ստեղծագործություններից: Մասնակիցը իրավունք ունի ծրագրում փոփոխություն կատարելու մինչև մինչև մարտի 6-ը:

Մրցույթին մասնակցելու հայտը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ծրագրի պահանջները կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից կամ գործադիր վարչության գրասենյակից:

ԾԱՆՈՒՑՈՒՄ` ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Մանրամասների համար սեղմեք "Link to original" կոճակը:

 


This opportunity has expired. It was originally published here:

https://www.himnadram.org/en/1566296391?fbclid=IwAR3ZA9BiTvYu8m0rQM-9VIL_tRP63FB9IHOo2jlUy-4MePgf5zFV1BReE9k

Similar Opportunities


Disciplines

Arts

Music

Musical Composition

Opportunity Types

Awards

Competition

Prize

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia