Վարդան Գրեգորյանի անվան գիտահետազոտական դրամաշնորհներ
Դիմելու վերջնաժամկետ. 2018 թ. դեկտեմբերի 31
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Սքոլաե Մունդի Հայաստան» հիմնադրամը հայտարարել են նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել հայ ժողովրդի XX դարի պատմության սակավ ուսումնասիրված դրվագները։
Հնգամյա կրթաթոշակային ծրագրի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանցի գիտնականներն ու հետազոտողները։
Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։
Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց - https://auroraprize.com/en/prize/detail/vgs եւ կտեւի մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 31-ը։ Բոլոր դիմորդներից պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը՝
-
Հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերեն (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12 pt տառաչափով)
-
Ինքնակենսագրություն (CV)՝ հրատարակությունների ցանկով հանդերձ (անգլերեն)
-
Ուղեկցող նամակ (անգլերեն)
-
Նվազագույնը մեկ երաշխավորագիր՝ տրված գիտնականի կողմից (անգլերեն)
Կրթաթոշակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ https://auroraprize.com/hy/aurora/detail/13686/vartan-gregorian-scholarship-program-announces-call-for-applications
կամ դիմել «Սքոլաե Մունդի Հայաստան» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի ղեկավար Արամազդ Ղալամքարյանին (a.ghalamkaryan@scholae-mundi.org)։
Դիմելու կայքէջը՝ https://auroraprize.com/hy/prize/detail/vgs