Վարդան Գրիգորյանի անվան գիտահետազոտական կրթաթոշակների ներկայացում, 30 նոյեմբերի 2018 թ., Երևան

Publish Date: Nov 27, 2018

Event Dates: from Nov 30, 2018 04:30 to Nov 30, 2018 05:30

Վարդան Գրիգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). ծրագրի ներկայացում եւ հարցուպատասխան

Օրը՝ նոյեմբերի 30 (Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 31)
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, AUA, լսարան PAB214W

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Սքոլաե Մունդի Հայաստան» հիմնադրամը հայտարարել են նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության սակավ ուսումնասիրված դրվագները։

Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանցի գիտնականներն ու հետազոտողները։

Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։

Կրթաթոշակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ https://auroraprize.com/hy/aurora/detail/13686/vartan-gregorian-scholarship-program-announces-call-for-applications

Դիմելու կայքէջը՝ https://auroraprize.com/en/prize/detail/vgs

Նոյեմբերի 30-ին, ուրբաթ, ժամը 16:30 հրավիրում ենք ծրագրի մանրամասների ներկայացման ու հարցուպատասխանի միջոցառման, որը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանի PAB214W լսարանում։

Ծրագիրը կներկայացնի եւ մասնակիցների հարցերին կպատասխանի «Սքոլաե Մունդի Հայաստան» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը (a.ghalamkaryan@scholae-mundi.org)։

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Humanities

Social Sciences

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia

Event Types

Presentation