Կրթական քաղաքացիական նախաձեռնություն (ԿՔՆ)  Follow

Փոքր դրամաշնորհների մրցույթ 2018, Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Publish Date: Nov 07, 2018

Deadline: Nov 30, 2018

ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Փոքր դրամաշնորհների մրցույթի հայտարարություն

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը(ԿՔՆ) հայտարարում է անհատական հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթ նախաձեռնության 4 թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում.

  • Կրթության իրավունք
  • Սոցիալական արդարություն
  • Մասնակցություն
  • Քննադատական մտածողություն

Ովքեր կարող են դիմել

Մրցույթը նպատակ ունի գտնելու եւ խթանելու անհատ հետազոտողների, կրթության հիմնախնդիրներով մտահոգ քաղաքացիների, որոնք ցանկանում են հետազոտության միջոցով մասնակցել կրթության քաղաքականության բարելավմանը։

Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու կրթության շահակիցների ինքնակազմակերպմանը, մասնակցությանը եւ ներգրավվածությանը նախաձեռնության հետագա գործունեության մեջ:

Դրամաշնորհային մրցույթը բաց է բոլոր հետաքրքրվող անձանց համար:

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը՝ ներառյալ հետեւյալը:

  1. Խնդրի նկարագրություն /համապատասխանությունը թեմատիկ առաջնահերթություններից որեւէ մեկին/
  2. Հետազոտության մեթոդաբանություն
  3. Ակնկալվող արդյունքներ

Դրամաշնորհներին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտարարության ներքևում գտնվող առցանց հայտադիմումը։

Դիմորդներից ակնկալվում է հետազոտության հիման վրա քաղաքականության փաստաթղթերի/վերլուծականների մշակում՝ ԿՔՆ թեմատիկ առաջնահերթությունների շրջանակում: Առաջարկվող վերլուծականները կարող են անդրադառնալ այդ չորս առաջնահերթություններից (կրթության իրավունք, սոցիալական արդարություն, մասնակցություն եւ քննադատական մտածողություն) որեւէ մեկին առնչվող դեպքի, խնդրի կամ մարտահրավերի՝ հիմնվելով առկա հետազոտությունների, տեղակատվության եւ հրապարակումների վրա: Հետազոտության արդյունքում ստեղծված փաստաթուղթը պետք է ներկայացվի ԿՔՆ առաջարկած ձեւաչափով եւ անդրադառնա հետեւյալին.

  • խնդրի/իրավիճակի նկարագրություն եւ վերլուծություն,
  • առկա քաղաքականության ներկայացում եւ վերլուծություն,
  • հնարավոր այլընտրանքների քննարկում,
  • եզրակացություններ եւ առաջարկություներ:

Հետազոտությունը կարող է հիմնվել գրասենյակային աշխատանքի վրա՝ օգտվելով առկա հետազոտությունների տվյալներից կամ հետազոտողի արդեն իրականացրած դաշտային աշխատանքի տեղեկություններից: Հետազոտողները ցանկության դեպքում կարող են նաեւ նոր հարցազրույցներ իրականացնել:

Դիմորդները հայտի հաստատումից հետո 2 ամսվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջարկվող հետազոտությունը:

Հետազոտությունները հանրայնացվելու են, օգտագործվելու նախաձեռնության հետագա գործունեության մեջ, իսկ հետազոտողները ընդգրկվելու նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքներում:

Ներկայացվող առաջարկներից նախաձեռնության համակարգող խորհրդից ձեւավորված գնահատման հանձնաժողովը կընտրի 15-20 լավագույն հայտերը, որոնցից յուրաքանչյուրը կստանա 100,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Հետազոտությունների պլանավորման, իրականցման փուլում նախաձեռնության կողմից կտրամադրվի տեղեկատվական, փորձագիտական աջակցություն:

Հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԿՔՆ Փոքր դրամաշնորհային մրցույթի պատասախանատու Միշա Թադեւոսյանին Էլ.հասցե. krtakan2017@gmail.com, mishavtadevosyan@gmail.com կամ հեռ. (+374) 98 82 89 06

Apply to this Opportunity

Apply

Similar Opportunities


Disciplines

Education

Social Sciences

Opportunity Types

Awards

Competition

Grants

Prize

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest