ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը ստեղծել է գիտաժողովների կամակերպման և դիմում հայտերի ընդունման, դիմորդներին ավտոմատացված հաղորդագրություններ ուղարկելու, բոլոր դիմորդներին համապատասխան ֆիլտրերով բաժանելու, վերջիններիս հետ կապի մեջ լինելու և ընդհանուր առմամբ գիտաժողովների կազմակերպումն ու դրանց դիմում հայտերի ստացման գործընթացը մի քանի անգամ հեշտացնող առցանց գործիք։
Գործիքի օգտագործումը թույլ կտա էականորեն կրճատել գիտաժողովների կազմակերպման, դիմում-հայտերի ստացման և դիմորդների հետ կապ հաստատելու վրա ծախսվող ժամանակը։ Առցանց գործիքի օգտագործումը թույլ կտա գիտաժողովի հայտարարությունը տեղադրել, տարածել, դիմում հայտերը ստանալ և դիմորդների հետ կապի հաստատել ու կապ պահպանել մեկ պլատֆորմի միջոցով առանց այլ հավելյալ ծրագրերի օգտագործման։
Այս նոր գործիքի ներկայացման համար նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ին, բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու շնորհանդեսին։
Միջոցառմանը մասնակից բոլոր անհատներն ու կազմակերպությունները հնարավորություն կստանան միանգամայն անվճար ARMACAD ցանցով տարածել իրենց առաջիկա գիտաժողովի հայտարարությունը և փորձարկել առցանց գործիքը։
Բոլոր հետքրքրվողներին խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։
Գրանցվել հարկավոր է մինչև նոյեմբերի 21-ը։
Գրանցված մասնակիցները կտեղեկացվեն միջոցառման վայրի մասին ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37491557978 հեռախոսահամարով։