Սոցիալական ձեռներեցության SAP UP մրցույթ հայաստանցիների համար 2018 թ․

Publish Date: Oct 02, 2018

Deadline: Oct 07, 2018

Սոցիալական ձեռներեցության SAP UP մրցույթ հայաստանցիների համար

Scholae Mundi Armenia-ն եւ UWC Dilijan-ը հրավիրում են սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված անձանց եւ SAP UP մրցույթի դիմորդներին՝ մասնակցելու տեղեկատվական հանդիպման, որը կկայանա հոկտեմբերի 5-ին, ՀԲԸՄ գրասենյակի դահլիճում, Մելիք Ադամյան 2/2 հասցեով։

SAP կորպորացիան չորրորդ անգամ անց է կացնում սոցիալական ձեռներեցների համար նախատեսված SAP UP մրցույթը, որն այս տարի առաջին անգամ իրականացվում է նաեւ Հայաստանում։ 

SAP UP մրցույթին կարող է մասնակցել ցանկացած սոցիալական նախագիծ, որն աշխատում կամ աշխատելու է հետեւյալ ոլորտներից որեւէ մեկում. բնապահպանություն, նոր տեխնոլոգիաներ, տարածքների զարգացում, հավասար հնարավորությունների ապահովում, մշակույթ, բժշկություն եւ առողջապահություն, առողջ կենսակերպ կամ սպորտ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունների, մասնակցության կարգի եւ պայմանների մասին իմանալու համար խնդրում ենք այցելել պաշտոնական վեբկայք՝ http://www.sap-up.org։

Դիմելու վերջնաժամկետը ս/թ հոկտեմբերի 7-ն է։

Հոկտեմբերի 5-ի հանդիպման նպատակն է հստակեցնել մրցույթին դիմելու կարգը, գնահատման չափանիշները, հետագա քայլերը, նախատեսվող մրցանակները։ Տեղի կունենա հարցուպատասխան, որին կմասնակցի ԱՊՀ-ում SAP UP մրցույթի համակարգող Վլադիմիր Վայները։

Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել՝
Նարինե Բաղդասարյանին՝ +374 77 57 17 54, baghdasaryan.narine12@gmail.com, կամ Արամազդ Ղալամքարյանին՝ +374 93 67 77 78, a.ghalamkaryan@scholae-mundi.org

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Startup

Opportunity Types

Competition

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest